ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է պայքարել հանուն պետության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պետություն ղեկավարելը թթու թան չի, ամեն մեկի խելքի բան չի»։ Առաջիկայում տեղի կունենա 8-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը, ու խորհրդարան անցած քաղաքական ուժերը կսկսեն ակտիվ պայքարը երկրի թիվ մեկ ամբիոնից։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հայտարարությունները, հռետորաբանությունը, պետական համակարգի ողնաշարը ջարդելու տրամադրվածությունը՝ ստիպված ենք փաստել, որ պետծառայողների համար միակ հենարանը մնալու են ընդդիմադիր երկու քաղաքական ուժերը։

Դաշինքներ, որոնց ղեկավարներն ու ներկայացուցիչների մեծ մասը քսան տարի եղել են Հայաստանի ղեկին, իրենք են լավից-վատից ղեկավարել այդ պետական համակարգը, և այսօր՝ Արցախի կորստի, բանակի ջախջախման, պետական մարմինների նվաստացման ֆոնին նրանց սիրտն էլ պիտի ցավա երկրի գլխին կանգնած վտանգի առջև։ Նոր ընդդիմությունը անասելի մեծ շանս ունի Ազգային ժողովում լինելու պետական ինստիտուտների խոսափող, ներկայացնելու կատարվածը, օգնելու մարդկանց, որոնք դառնալու են Նիկոլ Փաշինյանի ահաբեկումների թիրախը։ Այս առումով մեկ անգամ ևս հարկ է ընդգծել ընդդիմության կողմից մանդատները վերցնելու անհրաժեշտությունը։

«Քաղաքացիական պայմանագրին» խորհրդարանում միայնակ թողնելու դեպքում իշխանությունն ավելի է լկտիանալու, վերացնելու պետականության, պետական հաստատությունների վերջին փշուրները՝ իրականություն դարձնելով արտաքին ուժերի կողմից իրենց վրա դրված ստոր առաքելությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ունեն պարտավորություն, և պատմությունը չի ների նրանց, եթե չօգտվեն այդ հնարավորությունից, խորհրդարանում և ամենուր իրենց ստացած մանդատների և ունեցած քաղաքական կշռի հանգույն պայքարեն Հայաստանը կործանման տանող փաշինյանական իշխանության դեմ։

Գնել Սիրունյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular