ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ապիկարները․ պաշտոնների բաժանումը հարթ չի անցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ակտիվորեն պաշտոնների բաժանման քննարկումների մեջ է։ Ո՞ւմ նշանակել ուժային պաշտոններին, ովքե՞ր կգնան գործադիր, իսկ ո՞վ կմնա օրենսդիր մարմնում: Այս հարցերն են, որ լուրջ խմորումներ են առաջացրել փաշինյանականների շրջանում, իսկ վարչապետի պաշտոնակատարը բառ անգամ չի ասում իր կողմնակիցներին, որևէ մեկի հետ չի քննարկում, թե ով որտեղ է նշանակվելու։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ պաշտոնների նշանակման հարցը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը․․․ բռնապետի հակումներով մի ամբարտավան ու ճղճիմ անձ է։
 
2018թ․ իշխանափոխությունից հետո փաշինյանականների շրջանում առանձնանում էին մի քանի անձինք, որոնք գրեթե հավասար ազդեցություն ունեին նույն ՔՊ վարչությունում, կարողանում էին հակաճառել Նիկոլ Փաշինյանին։ Սակայն նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դաժան ծեծից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջությամբ դարձել է Նիկոլ Փաշինյանի խամաճիկը, և չկա որևէ մեկը, որ սեփական կարծիք հայտնելու համարձակություն ունենա։ Կադրային ջարդ խոստացող իշխանությունը լուրջ կադրային սով է զգում։ Մինչ այս պահը որևէ մեկը չգիտի, թե ում են նշանակելու փոխվարչապետերի, Պաշտպանության և ԱԳ նախարարների, ուժային մարմինների ղեկավարների, խորհրդարանի նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների պաշտոնում։
 
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պահում է ինտրիգը, թույլ տալիս, որ իր թիմակիցների շրջանում տարաձայնություններ և վեճեր ընթանան։ Թերևս, նա կարծում է, որ պառակտված իշխանական թիմն ավելի վերահսկելի կլինի իր համար։ Մամուլում շրջանառվող անունները վերջնական չեն։ Առ այս պահը ոչ ոք չգիտի, թե ում են նշանակելու առանցնքային երկու նախարարությունների ղեկավարների պաշտոնում, իսկ յուրաքանչյուր ՔՊ-ական իրեն է պատկերացնում նախարարի պաշտոնում՝ հաշվի չառնելով, թե որքանով է համապատասխանում այդ նշանակմանը։
 
Իրավիճակը հատկապես բարդ է ԱԳՆ-ում, ոստիկանությունում և ԱԱԾ-ում, որտեղ սովոր չեն դրսից իրենց գլխին ղեկավարների նշանակման փաստերին, և այդ անորոշությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Միայն ԱԺ նախագահի պաշտոնի համար քննարկվում է երեք անձի անուն, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է սրում իրավիճակը՝ անձամբ յուրաքանչյուրին աջակցություն խոստանալով։ Իհարկե, պաշտոնների բաժանումից հետո ՔՊ-ականները կրկին սեղանների շուրջ դժգոհելու են Փաշինյանից, շշնջալու են, թե իրենց չգնահատեցին, իսկ իրականում հրապարակային որևէ դժգոհություն չեն հայտնելու։
 
Վարդան Գրիգորյան 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular