ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապիկար իշխանությունը կադրային ջարդ է խոստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե իշխող ուժը կադրային ջարդ իրականացնելու մանդատ է ստացել և անելու է այդ կադրային ջարդը։ «Պետական համակարգը պետք է կուռ լինի, և միանշանակ ծառայի հաղթած ուժին․․․»,- ասել է Գրիգորյանը։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց լավագույն կադրերին պետական կառավարման համակարգից դուրս մղելու համար։ Կադրային այնպիսի ջարդ են իրականացրել, որ Հայաստանի առանցքային գերատեսչություններից մեկը՝ Արտաքին գործերի նախարարությունը երկու ամսից ավելի գտնվում է ջախջախված վիճակում։ Կադրային ջարդ իրականացնողը պետք է որոշակի կադրային բազա ունենար, մարդիկ, ովքեր գոնե տեղյակ են իրենց ղեկավարած ոլորտներից, կամ խորհրդարանում օրենսդիր ակտիվ աշխատանքով են զբաղվում։

Ուսումնասիրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Աննշան բացառություններով մարդիկ են, որոնք հիմնովին ձախողել են իրենց վստահված ոլորտները։ Նիկոլ Փաշինյանի ապիկար և տկարամիտ իշխանությունը չունի կադրեր և տևական ժամանակ ստիպված էր յոլա գնալ նախկիններից ժառանգություն մնացած կադրերով։ Նրանց մի մասն անցել է Փաշինյանի թրի տակով և հիմա ավելի մոլի նիկոլական է, քան ՔՊ անդամները։ Իսկ այսօր հռչակված կադրային ջարդը միայն մեկ նպատակ ունի. ոչ թե երկիրը դնել վերականգնման ռելսերի վրա, զարգացնել տնտեսությունը, ուշքի բերել հոգեբանական ծանր վիճակում գտնվող հանրությանը, այլ եղած պետական համակարգում կոտրել դիմադրության վերջին օջախը, որպեսզի մարդիկ այլևս չփորձեն ընդդիմանալ, զսպել իշխանության ախորժակը։

Այս առումով հատկանշական է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված արշավը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը ձգտելու է կոտրել պետական համակարգի ողնաշարը, և այդ նկրտումներում չի խնայելու ո՛չ նախկիններին, ո՛չ էլ նախկին յուրայիններին։ Նրանց բոլորին դիտարկելու են որպես թշնամիներ։ Իսկ սեփական պետությունը Օրուելի «Անասնաֆերմայի» վերածել ձգտող փաշինյանականները  թույլ չեն տա որևէ հակաճառում։ Ուստի պետական ծառայողներն անխտիր հայտնվելու են թիրախում։ Եվ եթե պետական ծառայողները չհամարձակվեն երդվել Նիկոլ Փաշինյանի արևով, ստիպված են լինելու դիմում գրել և հեռանալ։ Իսկ նրանց կփոխարինեն տկարամիտ նիկոլականներ, որոնց միակ «արժանիքն» անսահման նվիրվածությունն է փոքրիկ բռնապետիկին։ Հայաստանը մեծ քայլերով գնում է դեպի բռնապետություն, որի ռեսուրսը չունի։ Սա ավելի ծանր հետևանքներ կունենա, քան եղավ Լիբիայում, իսկ թե ինչ եղավ Քադաֆիի հետ, բոլորն են տեսել։

Գարիկ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular