ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի թիվ մեկը թիրախը դատավորներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թիրախը ընտրություններում տարած հաղթանակից հետո լինելու են ըմբոստ դատավորները։ Կառավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանը կարողացավ ապականել իշխանության բոլոր ճյուղերը, ձախողվել և ձախողել բացառապես ամեն ամեն բան, բացի դատական ոլորտից, որտեղ իրենց գործի գիտակ և պինդ մասնագետները մինչև վերջ դիմադրեցին նիկոլական ամենաթողությանը։ Փաշինյանին կատաղության էր հասցնում դատարանների դիմադրությունը, հատկապես ընտրություններում իր հիմնական ախոյան Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման գործում։ Որքան էլ նա փորձեց երկրորդ նախագահին պահել անազատության մեջ, դատական համակարգը հրաժարվեց կատարել վարչապետի պահանջները։ Եվ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին խլել է իշխանությունը, առաջին հերթին «պողպատե մանդատը» կիրառելու է դատավորների նկատմամբ։ Նշենք, որ նա և իր կողմնակիցները այդ փաստը բոլորովին չեն էլ հերքում։
 
Նախօրեին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին ասել է, թե իրենք համակարգային վեթինգ են իրականացնելու։
 
«Մեր նախընտրական ծրագրում գրված է, թե ինչ ուղղություններով կիրականացվի վեթինգ: Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու համակարգային վեթինգ»,- ասել է Բադասյանը:
 
Վեթինգին դեռ շատ ժամանակ կա, սակայն մամուլն արդեն հասցրել է գրել, որ գործող իշխանություններն ապօրինաբար գաղտնալսել են դատավորների մի մեծ խմբի, տեսախցիկներ և ձայնագրող սարքեր են դրել դատավորների աշխատասենյակներում։ Դատավորների դեմ որպես մահակ օգտագործվելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որն այսօր ժամանակավորապես ղեկավարում է տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս պայմաններում չի բացառվում, որ դատական համակարգը ի վերջո տեղի տա, դատավորների նյարդերը չդիմանան և շատերը ինքնակամ հեռանան պաշտոնից։ Ամեն դեպքում, Փաշինյանի թիվ մեկ թիրախը հայտնի է։ Հաջորդները պարզ կլինեն առաջիկայում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular