ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ջրել ռազմագերիների հարցը․ Փաշինյանի իշխանությունը լվացել է ձեռքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչ Հայաստանում քննարկում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներով դատել հայ ռազմագերիներին։ Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվել է հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիների իբր խոշտանգման ու այլ հանցագործությունների կատարման մեջ։ Մեկ այլ ռազմագերու՝ լիբանանահայ Վիգեն էուլջեքչյանին էլ Բաքվի դատարանն օրեր առաջ դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
 
Առանձին վարույթներով դատական լսումներ են ընթանում մի քանի տասնյակ այլ հայ ռազմագերիների նկատմամբ։ Պատերազմի ավարտից անցել է արդեն 7 ու կես ամիս, հարյուրից ավելի հայ ռազմագերիներ գտնվում են ադրբեջանական բանտերում, ենթարկվում խոշտանգումների, նվաստացումների թշնամու կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները կարծես մոռացել են նրանց գոյության մասին։ Իհարկե, նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ձեռնտու չէր անդրադառնալ գերիների թեմային։ Հանրությունից «պողպատե մանդատ» աղերսող, ճղճղան ձայնով հրապարակներում և դահլիճներում սպառնացող Փաշինյանը Ադրբեջանի հետ շփումներում իրեն խոնարհ հարսի պես է պահում, մատը մատին չի խփում ռազմագերիների հարցը լուծելու համար։ Ընդամենը, ընտրություններից օրեր առաջ ռազմավարական նշանակություն ունեցող ականապատ տարածքների քարտեզների դիմաց հաջողացրեց Հայաստան վերադարձնել 15 ռազմագերու, իսկ տասնյակ այլ անձինք կրում են գերության տառապանքները։
 
Այժմ, երբ նրան հաջողվել է կրկին խլել իշխանությունը, հանրությունը պետք է հստակ պահանջներ ձևակերպի գերիների հարցում։ Այդ մարդկանց գերության յուրաքանչյուր օրը «Քաղաքացիական պայմանագրի» և նրան ընտրողների խղճի վրա է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular