ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմնական խնդիրները միջուկային ծրագրի շուրջ կարգավորվել են». Ռոհանին չի բացառել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններն ավարտին են մոտեցել:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ռոհանին, ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, չի բացառել, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են անմիջապես չեղարկվել: Ռոհանիի խոսքով` իր կառավարությունը մեծ աշխատանք է կատարել` հաղթահարելով տնտեսական պատերազմն Իրանի դեմ:

Ընդգծելով ԱՄՆ-ի վերադարձը Վիեննայում ընթացող բանակցություններին և հիմնական խնդիրների կարգավորումը` Ռոհանին նշել է, որ եթե կամք դրսևորվի և Վիեննայում Իրանի գլխավոր բանագնաց Աբաս Արաղչիին անհրաժեշտ լիազորություն տրվի, վարչակազմը կկարողանա պատժամիջոցները վերացնել հենց այսօր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular