«Հիմնական խնդիրները միջուկային ծրագրի շուրջ կարգավորվել են». Ռոհանին չի բացառել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններն ավարտին են մոտեցել:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ռոհանին, ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, չի բացառել, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են անմիջապես չեղարկվել: Ռոհանիի խոսքով` իր կառավարությունը մեծ աշխատանք է կատարել` հաղթահարելով տնտեսական պատերազմն Իրանի դեմ:
Ընդգծելով ԱՄՆ-ի վերադարձը Վիեննայում ընթացող բանակցություններին և հիմնական խնդիրների կարգավորումը` Ռոհանին նշել է, որ եթե կամք դրսևորվի և Վիեննայում Իրանի գլխավոր բանագնաց Աբաս Արաղչիին անհրաժեշտ լիազորություն տրվի, վարչակազմը կկարողանա պատժամիջոցները վերացնել հենց այսօր: