ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրին» ծանր օրեր են սպասվում խորհրդարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8-րդ գումարման Ազգային ժողովում տեսարանների պակաս հաստատապես չենք ունենա։ Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 71 պատգամավոր, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր։ Թեև Նիկոլ Փաշինյանին հաջողվեց առայժմ սահմանադրական մեծամասնություն ապահովել, սակայն իշխող ուժին լուրջ փորձություն է սպասվում։ Փաշինյանի խմբակցությունը երեք տարում ապացուցել է իր ապիկար էությունը, իսկ պատգամավորների մեծամասնությունն ընդհանրապես չի տիրապետում մասնագիտական հմտությունների։ Իզուր չէ, որ նրանց ծաղրում, «մանկապարտեզ» էին անվանում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։

Նոր խմբակցությունում նաև չափազանց քիչ են քաղաքական դեմքերը՝ կայուն սկզբունքներով և ձևավորված արժեհամակարգով։ Փոխարենը, ընդդիմադիր երկու խմբակցությունները խորհրդարան են տանում հիմնականում պետական կառավարման մեծ փորձ ունեցող, պատրաստված պատգամավորների։ Եթե հաշվի առնենք նաև այդ խմբակցությունների արմատական տրամադրվածությունը, ապա վստահ կարելի է ասել՝ 36 ընդդիմադիրները լիովին բավարար են իմքայլականների տրամադրությունը հիմնովին փչացնելու համար։ 7-րդ գումարման խորհրդարանում Փաշինյանը հաճախ կարողանում էր քաղաքական պայմանավորվածությունների հանգել «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի« հետ, այդ երկու ուժերն էլ խորհրդարան էին անցել՝ հայտարարելով, թե աջակցել են հեղափոխությանը։ Հատուկենտ պատգամավորներ էին արմատական դիրքերից հանդես գալիս։ Իսկ այժմ երկու ամբողջական խմբակցություն օրուարև չեն տալու Նիկոլ Փաշինյանին։ Հատկապես, նստաշրջանի օրերին, երբ վարչապետը ստիպված է լինելու ներկայանալ ԱԺ և պատասխանել պատգամավորների հարցերին։

Կարեն Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular