ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությունն ավարտվեց լիակատար պարտությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, անկախ իրենց արդյունքից, արձանագրեցին ևս մեկ կարևոր իրողություն՝ 2018 թվականի «հեղափոխության» լիակատար պարտությունը։ Սկսվելով որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և գործող պետական համակարգը մերժելու շարժում՝ այդ հեղափոխության պարագլուխները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անխնա խոստումներ էին շռայլում, նոր կյանքի որակ, նոր արժեքներ, նոր տիպի կառավարում ու արդարություն խոստանում։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ մոլորեցնել հարյուր հազարավորների, Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով մոտ 80-ական տոկոս քվե։

Երեք տարի անց՝ խորհրդարանական ընտրություններով ամրագրվեց այդ հեղափոխության պարտությունը։ Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց իր իսկ սկսած բոլոր բարեփոխումները՝ կրթական, տնտեսական, քաղաքական։ Ապականեց իշխանության գործադիր և օրենսդիր մարմինները, իսկ մամուլն ու սոցցանցերը դարձան փաշինյանական ֆեյքերի հայհոյախառն վիրավորանքների վայր։ Իշխանության միակ ճյուղը, որը չկարողացավ ոչնչացնել «Քաղաքացիական պայմանագիրը», դատականն էր։ Թեպետ բոլոր ջանքերը ներդվեցին Սահմանադրական դատարանում իրենց բաղձալի կազմը ստանալու, ճնշումներ բանեցվեցին բոլոր ատյանների դատավորների վրա, իրավաբանական հանրույթը ոչ միայն կանգուն մնաց, այլև համառորեն դիմադրում է նաև այսօր։

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանն իր թերթով նախկին իշխանություններին մեղադրում էր բոլոր մեղքերի՝ կոռուպցիայի, հովանավորչության, յուրացումների մեջ։ Փաշինյանի իշխանությունն ավելի արագ յուրացրեց նախկին բոլոր արատավոր բարքերը։ Արդյունքում, այսօր խորհրդարան են անցել ընդդիմադիր ևրկու ազդեցիկ ուժեր, որոնց նախկինում հենց ինքն էր մերժում։ Իսկ Փաշինյանին կողմնակից քաղաքական ուժերն աննշան քվեներ են ստացել։ Թեև նրան հաջողվեց պահպանել մեծամասնությունը, սակայն այս արդյունքը խղճուկ է 2018-ի համեմատ, և իշխանությունը գնալով կորցնելու է իր հենարանը։ Երեք տարի անց հեղափոխության հետքն էլ չկա։

Խաչիկ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular