ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրճը կարող է պաշտպանել լյարդի հիվանդություններից. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սուրճի գործածությունը զգալիորեն նվազեցնում է լյարդի քրոնիկ հիվանդության զարգացման հավանականությունը: 

Գիտնականները վերլուծել են կես միլիոն բրիտանացու հիվանդության պատմություններն ու սուրճի գործածության մակարդակը, ինչի արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սուրճի սիրահարների մոտ լյարդի քրոնիկ հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է 21 տոկոսով՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք սուրճ չեն օգտագործում:

Այս ըմպելիքը պարունակում է օգտակար բաղադրիչներ՝ կաֆեստոլ և կախվեոլ, որոնք, ենթադրաբար, ճնշում են լյարդը վնասող բորբոքային գործընթացները: Այս բաղադրիչները մեծ քանակությամբ պարունակվում են սուրճի հատիկների մեջ: Բացի այդ, սուրճը նաև հարուստ է բոլորին հայտնի կոֆեինով, իսկ այս տարրը հակազդում է լյարդի սպիացման վնասակար գործընթացին, որն ուժեղանում է լյարդի ցիռոզի հետագա զարգացման հետ մեկտեղ:

Մասնագետները հիշեցնում են, որ լյարդի քրոնիկ հիվանդությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է շատ վտանգավոր լինել: Յուրաքանչյուր երրորդի մոտ առկա է ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ (զարգացման վաղ փուլերում), որն առավել հաճախ է հանդիպում ավելորդ քաշ ունեցողների շրջանում: Զարգացման հետ մեկտեղ այս հիվանդությունը կարող է վերածվել լյարդի քրոնիկ հիվանդության, ուստի ժամանակին բուժումն սկսելը շատ կարևոր է: Բացի այդ, լյարդի քրոնիկ հիվանդության զարգացման պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլային ըմպելիքների չարաշահումն ու վիրուսային հեպատիտը, ուստի այս գործոններին ևս հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել:

Նյութի աղբյուրը՝ The Daily Mail

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular