ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ռադիո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռադիոն (լատիներեն՝ radio – ճառագայթում, radius - ճառագայթ), ոչ լարային կապի տարատեսակ է, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։ Այն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող միկրոֆոնով խոսող մարդու ձայնը։ Պարզվում է, որ «ռադիոյի գյուտարար» կոչմանը հավակնում են բազմաթիվ մարդիկ: Նրանք բոլորն էլ ինչ որ չափով ռադիո են հայտնագործել: Առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի ատամնաբույժ Մալոն Լումիսը 1872 թվականին, որը դեռևս 1866 թվականին հայտարարել էր, որ հայտնաբերել է անթել կապի սարք: ԱՄՆ-ում ռադիոյի պիոներներ են համարվում նաև Խյուզը (1878թ.), Էդիսոնը (1875թ., արտոնագիրը 1885թ.) և Տեսլան (արտոնագիրը 1878թ.) , Գերմանիայում՝ Հերցը (1890թ.), Ֆրանսիայում՝ Բրանլինը (1890թ. ), Անգլիայում՝ Լոդժը (1894թ.), Հնդկաստանում Չինդրու Բոշենը ՝ (1894թ.), Իտալիայում՝ Մարկոնին (1896թ. ), և վերջապես Ռուսաստանում Պոպովը՝ (1896թ.): Հայաստանում որպես հետխարհրդային տարածք ընդունված է, որ Պոպովն է ռադիոյի գյուտարարը: Իրականում Արևմուտքում այս բոլոր մարդկանցից  առավել ընդունված է համարել, որ ռադիոն հայտնագործել է իտալացի Գուլերմո Մարկոնին  1895 թվականի սկզբում (Պոպովից մի քանի ամիս առաջ): Հարց է ծագում իսկ ինչու հենց Մարկոնին: Մարկոնին առաջինն է եղել, որ ռադիոկապ է իրականացրել լաբորատորիայից դուրս (այդ տեսակետից երկրորդը Պոպովն է), բացի այդ նա անընդհատ կատարելագործել է կապը և իր հայտնագործությունը կապել արտադրության հետ: Իտալացի մարքիզ Գուլերմո Մարկոնին (1874-1937) եղել է    ռադիոտեխնիկ և գործարար:

1896 թվականին նա ժամանել է Անգլիա և ցուցադրում է իր սարքը՝ ռադիոն, որի օգնությամբ օգտագործելով Մորզեի այբուբենը  Լոնդոնի փոստի շենքի տանիքից ազդանշան է ուղարկում 1,5 կմ հեռավորությամբ գտնվող այլ շենքի տանիք: Նա սկսել է անընդհատ կատարելագործել իր սարքը, նույն տարում նա արդեն 3 կմ հեռավորության վրա է «խոսել», իսկ արդեն 1901 թվականին նա առաջին ռադիոազդանշանն է ուղարկել Եվրոպայից Ամերիկա՝ ընդհամենը մեկ նշան , Մորզեի այբուբենի Ս տառը: 1897 թվականին ստանալով արտոնագիր , նա հիմնել է «Մակրոնի К°» ընկերությունը, աշխատանքի է  հրավիրել գիտնականների և տեխնիկների, սկսել է արտադրել «անլար հեռագրի սարքեր» և ապահովել որոշ կղզիների կապը մայրցամաքի հետ: Ի դեպ այդ ամենի հետ նա հասցրել է նաև սենատոր դառնալ Իտալիայում: 1909 թվականին Գուլերմո Մարկոնին դարձել է Նոբելյան մրցանակակիր  ֆիզիկայի գծով: Ներկայումս էլ ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով են կապված գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն է օգտագործում  ռադիոալիքները պատկերի և ձայների հաղորդման համար։ Այնպես որ ռադիոն հիմա էլ է արդիական:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular