ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը նոր նախագահ ունի․ ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանը նոր նախագահ ունի, երեկ կայացած ընտրություններում ձայների ահռելի տարբերությամբ հաղթանակ է տարել պահպանողական գործիչ, դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին։ Նախապես հայտ ներկայացրած մի քանի տասնյակ գործիչներից ընտրություններին մասնակցելու թույլտվություն տվել էին միայն յոթին, որոնցից երեքն էլ վերջին պահին ինքնաբացարկ էին ներկայացրել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ընտրության էր թողել միայն պահպանողական գործիչներին, չափավոր բարեփոխականները դուրս էին մնացել ընտրապայքարից։

Ընտրություններին մասնակցող 28,6 միլիոն ընտրողներից 17,6 միլիոնն իրենց քվեն տվել են Ռաիսիին, իսկ մերձավոր մրցակից Մոհսեն Ռեզային ստացել է միայն 3,3 միլիոն քվե։ Հայաստանի մերձավոր հարևան երկրում նախագահական ընտրությունների դերը բարդ է գերագնահատել։ Իրանը երեք տասնամյակ սերտորեն կապված է Հայաստանի հետ, բազմաթիվ անգամներ օգնել և աջակցել է Հայաստանին, հատկապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեք տարում կարողացել էին լիովին փչացնել հարավային հարևանի հետ հարաբերությունները, իսկ խորհրդարանում ոմն Կոնջորյան Իրանին «ավտորիտար» պետություն էր անվանել։ Արցախյան 44-օրյա պատերազմում Իրանն առանձնապես ջանք չգործադրեց Հայաստանին օգնելու, իսկ շատ պաշտոնյաներ ադրբեջանամետ հայտարարություններ արեցին։ Վաղը ընտրություններ են Հայաստանում, և լրջագույն հնարավորություն կա, որ Հայաստանն էլ առաջիկայում նոր և ավելի հմուտ ղեկավարներ կունենա։ Սա լավ առիթ է երկու երկրների հարաբերությունները վերագործարկելու, համագործակցությունը նոր էջից սկսելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular