ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ապագա ունեն հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

168.ru-ն գրում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մաքսավճարները հավասարեցվել են ԵԱՏՄ մնացած երկրների հետ: Մինչ այդ ռուսաստանցիների շրջանում տարածված սխեմա է եղել Հայաստանի միջոցով Ռուսաստան ավտոմեքենա ներմուծելը: Մեքենան արտերկրից բերվել է հանրապետություն, վճարվել է զգալիորեն ցածր մաքսավճար, ստացվել է տեղական գրանցում, դրվել է
ոստիկանական հաշվառման, ապա արտահանվել Ռուսաստան, որտեղ և սկսվել է շահագորշվել ավտոմեքենան:

Մինչ վերջերս Ռուսաստանի տարածքում նման ավտոմեքենաների օգտագործումը
գործնականում չէր վերահսկվում: Բայց բոլոր բացերը վաղ թե ուշ փակվում են: 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ մնացած երկրների հետ հավասարեցրել է մաքսավճարները, իսկ հանրապետությունում օտարերկրյա մեքենաներ գնելու առավելությունները վերացել են: Օրենքի տեսակետից` Ռուսաստանի ճանապարհներին գտնվող Հայաստանի պետհամարանիշներով մեքենաների կարգավիճակը պարզելու համար մենք դիմել ենք Կինեշեմսկ քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ
Ալեքսեյ Վալերիևիչ Շիբալովին.

«Ռուսաստանում տասն օրվա ընթացքում չգրանցված ավտոմեքենան
անօրինական է: Խախտումը կարգավորվում է 12.1 հոդվածով, որն է պատշաճ կերպով չգրանցված տրանսպորտային միջոց վարելը: Առաջին դեպքի ժամանակ նախատեսվում է 500-ից 800 ռուբլի տուգանք: Կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է հինգ հազար ռուբլի տուգանք կամ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկում 1-ից 3 ամիս ժամկետով: Հոդվածը չի նախատեսում տրանսպորտային միջոցի առգրավում:

Ճանապարհներում նման մեքենաների ճշգրիտ թիվը հնարավոր չէ որոշել գրանցման բացակայության պատճառով: Մամուլն առավել հաճախ բերում է մոտավոր թիվ՝ ավելի քան 300 հազար մեքենա ամբողջ երկրում: Նաև բազմիցս հարց է բարձրացվել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտող օտարերկրացիների շրջանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները առաջատար դիրք են զբաղեցնում: Բայց, ընդհանուր առմամբ, նման ավտոմեքենաների հետ կապված առանձնահատուկ խնդիրներ չկան: Տեսուչները կանգնեցնում են նման ավտոմեքենաները և տվյալները մուտքագրում դաշնային տվյալների բազա, իսկ հետո վարորդները տուգանքներ են ստանում ինչպես բոլորը:

Շատերը, իհարկե, կարծում են, որ նման պետհամարանիշներով ավտոմեքենաները չեն ֆիքսվում տեսախցիկների կողմից և տուգանք չի լինում: Բայց իրավիճակը բարելավվել է: Բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular