ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցհարցումները վկայում են․ Ռոբերտ Քոչարյանը հաղթում է Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Gallup International կազմակերպությունն այսօր հրապարակել է իր նախընտրական հինգերորդ և վերջին հետազոտությունը, որը պարունակում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ հիմնական հարցերի պատասխանները, ներկայացնում է թեկնածուների վարկանիշի փոփոխությունների դինամիկան:

Ըստ այդմ, արդեն երկրորդ շաբաթն է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն պարտվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Հունվարից այս կողմ, ըստ զեկույցի, Փաշինյանի ղեկավարած ուժի վարկանիշը 33 տոկոսից նվազել է մինչև 25,2 տոկոսի, մինչդեռ Քոչարյանին հաջողվել է 7,8 տոկոսից հասնել 28,7 տոկոսի։ Բնականաբար, իրենց համար անցանկալի արդյունքները տեսնելով՝ փաշինյանականները սկսեցին մեղադրել սոցիոլոգիական ընկերությանը, մինչդեռ հենց իրենք էին տարիներ շարունակ հրճվանքով տարածել Gallup International-ի հարցման տվյալները, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանը վայելում էին մեծամասնության աջակցությունը։

Զգալի աճ է գրանցել նաև Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հիմնած դաշինքը՝ «Պատիվ ունեմ»-ը, 1,6 տոկոսից մինչև 10,8 տոկոսի։

Ըստ հարցման, խորհրդարան անցնելու շեմը կարող են հաղթահարել նաև«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Մյուս ուժերը նույնիսկ մոտ չեն անցնելու հավանականությանը։

Այս բոլոր ուժերն էլ աներկբա հայտարարել են, թե որևէ պարագայում կոալիցիա չեն կազմի Փաշինյանի հետ։ Փաշինյանի համար մեկ այլ տխրելու առիթ է նաև ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը։ Միանշանակ մասնակցելու է հարցվածների 51.1 տոկոսը, ավելի շուտ կմասնակցի 11.4 տոկոսը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանին ամեն կերպ պետք էր ընտրողների ցածր մասնակցություն, որպեսզի կարողանա ընդհանուր ֆոնին ավելի շատ տոկոսներ ստանալ, բայց բարձր մասնակցության դեպքում նա այլևս վերարտադրվելու շանսեր չի ունենա։

Վաչագան Հակոբյան 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular