ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր գործընթացներ․ ԱՄՆ-ի ակտիվացումը Անդրկովկասում հարվածի տակ է դնում Ռուսաստանի խաղաղապահական ջանքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ ըստ քաղաքագետ Անդրեյ Արեշևի` ուժային տարբեր կենտրոնների, այդ թվում` Ռուսաստանի, Արևմուտքի և Մերձավոր Արևելքի երկրների նպատակաուղղվածությունը դեպի Անդրկովկաս կարող է վտանգավոր գործընթացներ առաջացնել տարածաշրջանում:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Անդրկովկասի երկրներ է այցելել ԱՄՆ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով  պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանը նա բարձրացրել է Սև ծովի և Անդրկովկասի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Վրաստանից հետո Ռիկերը այցելել է Ադրբեջան և Հայաստան, որտեղ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է գործընկերության զարգացման հարցեր:

Անդրկովկասում ԱՄՆ-ի նպատակները հայտնի են վաղուց. ստեղծել ինքնուրույն կամ ՆԱՏՕ-ի գործընկերների օգնությամբ միասնական արևմտամետ աշխարհաքաղաքական տարածք: Արեշևի կարծիքով այդ առումով Վաշինգտոնը նշանակալի հաջողությունների է հասել:

«Դա նախ և առաջ Հայաստանի հետագա վերակողմնորոշումն է դեպի ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդումը: Վերջինս, ինչպես ասել է Ռիկերը, շարունակում է մնալ Հարավային Կովկասում ամերիկացի գլխավոր գործընկեր», - պարզաբանել է «PolitExpert»-ի զրուցակիցը:

Ըստ Արեշևի` ուժային տարբեր կենտրոնների ընդհանուր ուշադրությունը կարող է տարածաշրջանում վտանգավոր գործընթացներ առաջացնել: Ուստի արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ակտիվություն են ցուցաբերում: Նրանք սատարում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, որն առաջարկում է խաղաղապահներ տեղակայել ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ֆրանսիայից և ԱՄՆ-ից  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ:

«Դա կհանգեցնի լուրջ բացասական հետևանքների, հայոց պետականության հետագա փլուզման, քանի որ երրորդ երկրները, ոչ միայն եվրոպական, այլ նաև Իրանը և Թուրքիան, կարող են իրենց հարաբերությունները սկսել պարզել բուն Հայաստանի տարածքում», - զգուշացրել է փորձագետը:

Ռուսաստանը, որը պատմականորեն ազդեցություն ունի Անդրկովկասում, ի պատասխան տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվացման, կարող է պատասխանել միայն խաղաղության և ժողովրդավարության կոչերով, ինչպես դա անում է Ադրբեջանի և Հայաստանի դեպքում: Ընդհանրապես, այժմ Ռուսաստանը ազդեցության քիչ լծակներ ունի Անդրկովկասի երկրների վրա, ընդ որում Թբիլիսիի հետ լիարժեք դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պայմաններում:

«Առաջին հերթին, Ռուսաստանը կձգտի կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման սրացումը, որոնք բավականին բարդ, նույնիսկ պայթյունավտանգ հարաբերությունների մեջ են: Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային սրման հավանականությունը մնում է և առաջացնում հայերի շրջանում հակառուսական տրամադրությունների աճի», - ընդգծել է «PolitExpert»- ի զրուցակիցը...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular