ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի սիմվոլիկ նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևի և Էրդողանի Շուշի այցի վերաբերյալ Արցախի խորհրդարանն արձագանքել է՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ անելիք ունի այս մասով ՀՀ ԱԺ-ն։

Հարցին, թե ՀՀ ԱԺ-ն ինչ անելիքներ ունի այս մասով՝ Տաթևիկ Հայրապետյանը պատասխանել է․ «Նախ ասեմ, որ ես ևս սադրիչ եմ համարում Էրդողանի այցը Շուշի՝ հաշվի առնելով նաև Շուշիի սիմվոլիկ նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բացի այդ պետք է նշեմ, որ այցն ուղեկցվում է ակնհայտ պանթուրքական տրամադրություններ հրահրող հայտարարություններով, Զանգեզուրի «միջանցքի» մասին խոսակցություններով, ինչպես նաև հայտարարություն տարածվեց Շուշիում թուրքական հյուպատողություն բացելու մտադրության վերաբերյալ: Դրան զուգահեռ, իհարկե, ուժի ցուցադրման ատրիբուտներ կան, ինչպես օրինակ, երկու թուրքական պետությունների ղեկավարները խոստովանեցին, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է եղել վերջին 44-օրյա պատերազմում, այդ ժամանակ թուրքական «Բայրաքթարներ» են օգտագործվել, և պատրաստվում են նման «Բայրաքթարներ»-ի արտադրություն հիմնել նաև Ադրբեջանում: Այսինքն, ոչ միայն այցն ինքնին, այլև ուղեկցող հայտարարություններն ու տեքստերը ակնհայտ ցույց են տալիս մեր տարածաշրջանում պանթուրքական տրամադրությունների աճը, ինչի մասին բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու նաև մինչև պատերազմը: Իմ գնահատմամբ, այդպիսի տրամադրությունների միտումների աճը անվտանգային մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների համար: Ուստի ես կարծում եմ, որ այս այցն իսկապես վտանգում է և մարտահրավեր է պատերազմից հետո ձեռք բերված շատ փխրուն կայունությանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա գիտեք, որ այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների հետ կապված համապատասխան հայտարարությամբ հանդես գալու նախագիծ, որն առաջարկել էին խմբակցություններում չներգրավված պատգամավորները, սակայն ինչպես տեսաք, քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ: Բնականաբար, դա բացատրվում է նախընտրական շրջանով, քանի որ և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչները զբաղված են ակտիվ քարոզչությամբ և չէին ներկայացել Ազգային ժողով: Այսինքն մեր խորհրդարանը ևս իր օրակարգում ունի այդ հարցը, ուղղակի իրավիճակով պայմանավորված ԱԺ նիստ չի կայացել»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular