ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին․ զրկե՛լ Փաշինյանին այդ շանսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, օրեցօր ավելի են ակտիվանում նման խոսակցությունները։ 
Առնվազն երկու փորձառու և հայտնի գործիչներ՝ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը վերջին օրերին ահազանգել են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ 
Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները զգուշացնում են, որ կա այդ վտանգը և գնալով ահագնանում է։ Իսկ Սերժ Սարգսյանը քարոզչական հանդիպման ժամանակ երեկ նշել է, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը տեսել է բոլոր արհավիրքները՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահը, և մնացել է մի հատ էլ քաղաքացիական պատերազմ։

«Երևի մնացել է այդ մեկը, դա էլ թող ցույց տա, որպեսզի ընդհանրապես մեր արժանապատվությունը հասնի զրոյի: Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու: Մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս էլ դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»,-ասել է երրորդ նախագահը։ 

Պարտության հոտից խելացնորված Նիկոլ Փաշինյանն անում է ամենը՝ իրավիճակը բախումների տանելու համար։ Քաղաքական հակառակորդները ստիպված են արձագանքել դավադիր այդ կոչերին, իսկ երկրում իրավիճակն ավելի է թեժանում։ Չմոռանանք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր ուժերը լուրջ հնարավորություններ, նյութական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ ունեն, և ինչ-որ պահի երկրում կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից։ 

Հայաստանում քաղաքացիական բախումներից խուսափելու մի եղանակ կա. մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին և քվե տալ ընդդիմադիր ուժերին։ Որքան սակավ լինեն Նիկոլ Փաշինյանին տրվելիք քվեները, այնքան Հայաստանը շանս ունի խուսափել քաղաքացիական պատերազմից։ Փոքր տոկոս ստացած Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանա իրականացնել իր դավաճանական մտահաղացումը։

Ներսես Վիրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular