ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկար զրուցեցինք»․ Մակրոնը բանակցություններ է վարել Էրդողանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ այսօր կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Հստակությամբ, հարգանքով և պահանջկոտությամբ առաջ շարժվելու համար», - գրել է Մակրոնը Twitter-ում:

​Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի թեման ներառված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Էրդողանի բանակցությունների օրակարգում:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է այսօր։ Դաշնակից երկրների ղեկավարները մտադիր են քննարկել դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված հարցերը, տեխնիկական զարգացման ամրապնդումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և կիբեռտարածքում ու տիեզերքում առկա սպառնալիքների դեմ պայքարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular