«Երկար զրուցեցինք»․ Մակրոնը բանակցություններ է վարել Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ այսօր կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Հստակությամբ, հարգանքով և պահանջկոտությամբ առաջ շարժվելու համար», - գրել է Մակրոնը Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի թեման ներառված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Էրդողանի բանակցությունների օրակարգում:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է այսօր։ Դաշնակից երկրների ղեկավարները մտադիր են քննարկել դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված հարցերը, տեխնիկական զարգացման ամրապնդումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և կիբեռտարածքում ու տիեզերքում առկա սպառնալիքների դեմ պայքարը: