ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ գինի «գլինտվեյն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կան շատ ջերմացնող ըմպելիքներ, այնուամենայնիվ, կա ըմպելիքի մի հատուկ տեսակ, որը շատերն են սիրում խմել սառնամանիքից հետո որպեսզի տաքանան, հյուրասիրեն ընկերներին և վայելեն խմիչքի համը: Խոսքը, իհարկե, Գլինտվեյն գինու մասին է:

Գլինտվեյն գինու առաջացման պատմությունը մեզ տանում է Հին Հռոմ: Հենց այնտեղ են առաջին անգամ տարբեր համեմունքներ կարմիր գինիների հետ խառնելու փորձեր կատարվել: Հռոմեացիներն այդ կերպ փորձել են բարելավել գինու համային հատկությունները, նրան տալ ավելի նրբագեղ երանգ: Բացի այդ, համեմունքների ավելացումը ապահովել է դրանց օգտակար հատկությունների պահպանումը: Սակայն հռեոմացիները գինին չեն տաքեցրել: Ավելի ուշ միջնադարյան  Եվրոպայում են սկսել տաքացնել համեմված գինիները: Դրա համար օգտագործվել են ֆրանսիական խաղողի այգիների գինիները: Մեզ ծանոթ Գլինտվեյն գինու բաղադրատոմսը կազմվել է 14-րդ դարի վերջին: Դրա հեղինակն առաջարկել է չոր կարմիր գինուն ավելացնել սև պղպեղ, դարչին, շաքար, կոճապղպեղ, մեխակ և մշկընկույզ: Այդ ժամանակից ի վեր այն համարվում է ավանդական Գլինտվեյն գինու բաղադրատոմսը:

«Գրինտվեյն» անունը գալիս է գերմանական «glühwein»-ից, որը կրճատված «glühenderwein»-ն է, և, համապատասխանաբար, թարգմանվում է որպես «տաք գինի»: Բանն այն է, որ համեմված գինին պետք է նաև տաքեցնել: Հետագայում այդ գինին դարձել է բոլոր տեսակի եվրոպական տոնավաճառների անբաժանելի ավանդական ըմպելիքը: Ավելին, յուրաքանչյուր երկիր ունի տաքացրած գինու իր հատուկ բաղադրատոմսը, որոնք առաջացել են  հիմնվելով տեղի խոհարարական նախասիրությունների և ավանդույթների վրա:

Տանը Գլինտվեյն պատրաստելու համար հարկավոր է հիշել մի քանի կանոններ: Նախ, պետք է ստեղծագործ լինել պատրաստման գործընթացում, քանի որ սա յուրահատուկ փոքրիկ փորձ է, որի արդյունքը լինելու է տրամադրության և ֆանտազիայի արտացոլումը և մարմնացումը:

Գլինտվեյն գինու ամենատարածված բաղադրատոմսը բավականին պարզ է: Վերցվում է մեկ բաժին կարմիր կիսաքաղցր գինի 200 մլ, դարչինի 1 ձող, 200 գ հատիկավոր շաքար, կամ դրա փոխարեն 1 գդալ մեղր, մի քանի սև պղպեղ և մի քիչ մեխակ: Ըմպելիքը կարող է ուղեկցվել նարնջի, խնձորի կամ կիտրոնի մի քանի շերտերով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ազնվամորի կամ հապալաս: Խորհուրդ է տրվում կաթսայում նախորոք տաքացրած գինու մեջ լցնել համեմունքները: Ընդ որում պետք չէ գինին հասցնել եռման աստիճանի, բավական է տաքացնել այն, իսկ համեմունքների հետ խառնելուց հետո թողնել հինգ րոպե թույլ կրակի վրա: Եվ այսքանով Գլինտվեյնը պատրաստ է: Լավ հյուրընկալողը տաքացրած գինու հետ կմատուցի նաև որոշակի նախուտեստներ: Կոճապղպեղով թխվածքը, շտրուդելը, պանիրը կամ սառը միսը լավագույնս են համապատասխանում դրան: Գլինտվեյլը պետք է մատուցել  բարձր ապակե բաժակների մեջ: Եթե ​​կարմիր գինի չունեք ապա Գլինտվեյն պատրաստելու համար կարելի է օգտագործել նաև  սպիտակ գինի: Այս դեպքում որպես նախուտեստներ համապատասխանում են ծովամթերքը կամ սուշին: Այսինքն կարելի է ասել, որ Գլինտվեյն գինի պատրաստելը կարող է լինել ցանկացած մարդու սեփական գլուխգործոցը, միայն թե պահպանելով իսկական տաքացրած գինի պատրաստելու հիմնական կանոնները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular