ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» խառն են․ սկանդալային ձայնագրության հետքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համացանցում երեկվանից տարածվում է Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը: Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,- լացակումած ասում է քաղաքապետը:

Պապիկյանն ի պատասխան հորդորում է հանգստություն պահպանել և ոչինչ չձեռնարկել։ Գաղտնալսումն ուշագրավ է այնքանով, որ հերթական անգամ ապացուցվում է վաղուց հայտնի փաստը․ «Քաղաքացիական պայմանագրում» էլ հրաշալի գիտեն իրենց առաջնորդի բարոյահոգեբանական խաթարված նկարագիրը, սակայն ոչինչ չեն ձեռնարկում՝ կանխելու վտանգավոր զարգացումները։ Իրեն հարգող քաղաքական գործիչը րոպե անգամ չէր մնա նման նկարագիր ունեցող առաջնորդի կողքին, սակայն ՔՊ-ականների դեպքում բոլորովին այլ է։ Լավ իմանալով, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը, նրանք շարունակում են աջակցել այդ անձին, հավակնել վերարտադրվելու։ Վստահաբար, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նման զրույցն է, մասնավոր զրույցներում իշխանական պատգամավորներն ամենավերջին արտահայտություններն են անում Նիկոլ Փաշինյանի հասցեին, նույնիսկ ամենամերձավորները, բայց հրապարակավ շարունակում են օգտվել պետական բարիքներից, ժպիտը դեմքներին քարոզարշավ անում, փորձում ընտրողին համոզել, թե պատերազմում կրած խայտառակ պարտության համար մեղավոր չէր «էն խեղճ հարիֆը» (ձևակերպումը մերը չէ, այլ Փաշինյանի մեկ այլ մերձավոր Սամվել Բաբայանինը-հեղ): Բարդ է ասել՝ սովորական հանցակցությո՞ւն է սա, թե՞ պետական պաշտոնյաները պատանդ են մնացել Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ամեն դեպքում, հունիսի 20-ից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան Փաշինյանի ճիրաններից ազատել նրա կողմնակիցներին, իսկ օրենքը խախտածներին՝ պատասխանատվության ենթարկելու։

Հայկ Ստեփանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular