ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաբերում նիսյա գարեջուր խմողների» իշխանությունն ավարտվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանին այս քարոզարշավում հաջողվեց անել անհնարինը՝ հունից հանել Հայաստանի երեք նախկին նախագահներին։ Սովորաբար զուսպ քաղաքական գործիչներն այսօր ծանր որակումներ են տալիս Փաշինյանի իշխանությանը։ Պատճառն այն է, որ «հեղափոխական» իշխանությունները երկրում մի իրավիճակ են ստեղծել, որ վտանգվել է պետության գոյությունը, իսկ այդ դեպքերում պոլիտկոռեկտության կոչերն առնվազն անհեթեթ են։

Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քարոզչական հանդիպման ժամանակ անդրադարձել է մի էական հանգամանքի, նշել, որ երեք տարում Նիկոլ Փաշինյանը չի ապացուցել թալանի ու կաշառքի որևէ մեղադրանք։ Բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին ազատ են արձակել հանցակազմի բացակայության կամ ապացույցների անբավարարության հիմքով։ Իրավապահ ամբողջ համակարգը երեք տարի գտնվել է Նիկոլ Փաշինյանի անձնական վերահսկողության տակ, և թալանի ոչ մի փաստ չի ներկայացվել։ Հայաստանի հաջորդ իշխանությունները, սակայն, կունենան բոլոր փաստերը Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների հանցանքները բացահայտելու համար։ Այս իշխանության ապօրինությունների մասին ԶԼՄ-ներում հարյուրավոր փաստեր կան, և կարճ ժամանակում կարելի է ապացուցել այս իշխանությունների թալանչի լինելը։

Երրորդ նախագահի բնորոշմամբ՝ «փաբերում նիսյա պիվա խմողներն» այսօր տներ, բնակարաններ և շքեղ մեքենաներ են ձեռք բերել։ Վստահաբար, նոր իշխանությունը պետական կառավարման համակարգը մաքրելու է նիկոլական ախտից։ Հանրությանը խաբելով իշանություն յուրացրած և երեք տարում պետական բարիքներից լիուլի օգտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջորդ հանգրվանը ոչ թե խորհրդարանը պետք է լինի, այլ քննչական մարմինները, որտեղ մանրամասն կպատմեն, թե ով ինչ է արել։

Օնիկ Դիլանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular