ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե իրադարձությունները զարգանան Լավրովի ասածով, ապա մշակութային ինքնավարությունից ավելի բարձր ոչինչ չենք էլ կարող ակնկալել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ ընդգծելով, որ այս պահին, սակայն, վաղ է այդ հարցը օրակարգային դարձնել:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում Լավրովի հայտարարությունը պատասխանել է․ «Թեև Լավրովը ֆիքսում է, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների շրջանակներում, բայց նաև ասում է, որ Ռուսաստանի համար նպատակահարմար չէ առաջիկա տարիներին այդ հարցը քննարկել այդ ձևաչափում: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, որ Արցախի կարգավիճակի հարցը առկախվում է մինչև տնտեսական հարաբերությունների հաստատումը, ընդ որում կարող ենք ենթադրել, որ առկախվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, գուցե նաև՝ Արցախի ու Ադրբեջանի, ապա, ակնհայտ է, որ այդ դեպքում շատ ավելի բարդ կամ իմաստազուրկ կլինի խոսել Արցախի անկախ կամ Հայաստանին միացնելու կարգավիճակի մասին: Որովհետև, եթե իսկապես տնտեսական ու որոշակի հարաբերություններ հաստատվեն և լարվածությունն ու թշնամանքը սկսեն նվազել, ապա հետագայում հարց կառաջանա թե ի՛նչ կարգավիճակի մասին է խոսքը, քանի որ մարդիկ այս կամ այն կերպ ապրում են, հետևաբար, կարող են այդպես էլ ապրել, բայց արդեն՝ Ադրբեջանի կազմում մնալու ձևով: Եթե իրադարձությունները զարգանան Լավրովի ասածով, ապա մշակութային ինքնավարությունից ավելի բարձր ոչինչ չենք էլ կարող ակնկալել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular