ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ բուլղարական պղպեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցր բուլղարական պղպեղի տեսակը ելնելով անունից ստացել են Բուլղարիայում: Բայց «Բուլղարական պղպեղ» անվանումը օգտագործվում է միայն նախկին ՍՍՀՄ տարածքի երկրներում: Անգամ բուն Բուլղարիայում այդ բանջարեղենին բուլղարական պղպեղ չեն համարում, ինչքան էլ դա հաճելի հնչի իրենց համար: Բուլղարիայում քաղցր պղպեղին ուղղակի «պիպեր» են կոչում: Ընդ որում այն նույն կերպ է կոչվում նաև այլ տարբեր երկրներում: Որոշ եվրոպական երկրներում այն «պապրիկա» են անվանում:

«Բուլղարական պղպեղ» անվանման առաջացման մասին մի քանի վարկածներ կան: Ըստ առաջին վարկածի 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Բուլղարիայից  Զապորոժիե և Բեսարաբիա գաղթած բուլղարները իրենց հետ բերել են այդ քաղցր պղպեղի սերմեր և սկսել մասսայական աճեցնել: Իսկ Բուլղարիա պղպեղը մուտք էր գործել Օսմանյան կայսրությունից, որտեղ այն արդեն մշակվում էր: Հետագայում իհարկե այդ մշակաբույսը տարածվել է Ռուսական կայսրության այլ վայրերում և միարժամանակ տարածվել է նաև «բուլղարական պղպեղ» արտահայտությունը: Դա վարկածներից մեկն է: Ըստ մի այլ վարկածի 1950-60-ականներին, երբ Բուլղարիան սոցիալիստական երկիր էր, սկսել է ԽՍՀՄ արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը մեծ քանակությամբ, այդ թվում նաև քաղցր պղպեղ: Խանութներում և շուկաներում վաճառողները ապրանքը նկարագրելու համար ուղղակի նշելիս են եղել, որ դա «բուլղարական պղպեղ» է, այսինքն այնտեղից է բերված: Այսպես էլ հենց այդ անունը տարածվել է: Բացի դա ԽՍՀՄ-ում պահածոների գործարաններ սովորաբար կառուցել են բուլղարները, որոնք այդ սննդի արդյունաբերական ճյուղի մեծ վարպետներ են եղել: Հենց այդ ձեռնարկություններում էլ հենց սկսել են պահածոյացնել քաղցր պղպեղը: Ուղղակի նշենք նաև, որ բուն Բուլղարիայում պղպեղը շատ բարձր է դասվում: Այն ամենուրեք է: Վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված, կամ պահածոյացված վիճակում: Իրականում քաղցր պղպեղը Կոլոմբոսն է Եվրոպա բերել Ամերիկայից: Հնեաբանական պեղումները հաստատում են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակում  այդ բանջարեղենը մշակել են Մեքսիկայում և Պերուում: Ներկայումս պղպեղի վայրի տեսակներ կան Գվատեմալայում և Մեքսիկայում: Եվրոպայում առաջինը քաղցր պղպեղ սկսել են մշակել իսպանացիները և պորտուգալացիները: Ապա նրանց են միացել Ալժիրը, Իտալիան և Միջերկրածովյան այլ երկրները: Չնայած Ռուսաստան քաղցր պղպեղը հասել է 16-րդ դարում, բայց նրա մասսայական օգտագործում սկսվել է միայն 18-րդ դարից: Քաղցր պղպեղը ներկայումս էլ շատ տարածված և օգտագործվող բանջարեղեն է, և հատկապես Հայաստանում: Ընդ որում ընդունված է, որ պղպեղ շատ են օգտագործում հենց Արարատյան դաշտավայրում, որը և հասկանալի է, քանի որ հենց այնտեղ էլ դա մշակում են արդյունաբերական մաշտաբներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular