ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների քարոզարշավը սկսել է մտահոգել միջազգային կառույցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն այնքան բուռն է ընթանում, որ արդեն սկսել է մտահոգել միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանը բազում ընտրություններ է տեսել, թեժ ու ոչ այնքան թեժ քարոզարշավներ, բռնություններ, սակայն նման վտանգավոր և անորակ ընտրարշավ երբևէ չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հատում է մարդկային և հանրային ընդունված բոլոր նորմերը, հայհոյում և վիրավորում մրցակիցներին, ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնում։ Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն էլ երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:

«Նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է ԼՂ-ում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: Բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։

«Սիրո և համերաշխության» կարգախոսներով իշխանության եկած նիկոլական ժեխը ընտրարշավին մասնակցում է ասես թշնամու դեմ վերջին հուսահատ ճակատամարտի պես։ 44-օրա Ադրբեջանից կրած խայտառակ պարտությանն ու նվաստացումներին գլխահակ դիմացող Փաշինյանը առյուծ է կտրել երկրի ներսում, պատրաստ է գիտակցված ցանկացած ստորություն անել՝ քաղաքական մրցակիցներին վնասելու համար։ Ագրեսիվ և լպիրշ այս հռետորաբանությունը, փաստենք, ոչ մի լավ տեղ չի տանելու Հայաստանը, և ընտրություններին մասնակից իրական ընդդիմադիր ուժերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել՝ բախումներ թույլ չտալու համար։ Հայաստանն այլևս չունի նման ռեսուրս։

Արտաշես Գրիգորյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular