ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրկես, փիառ թե՞ միջնադար»․ Փաշինյանը առաջարկել է Ալիևին փոխանակել իր որդուն բոլոր գերի հայերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

argumentiru.com-ը գրում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ, և հանձնարարել է նման էկզոտիկ փոխանակում առաջարկել Բաքվին:

Փաշինյանի այդ հայտարարությունը հնչել է ի պատասխան Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատության, որտեղ նա մեկնաբանել է Փաշինյանի այն խոսքերը, որ հայ ռազմագերիները «կներեն գերության մեջ մեկ-երկու ամիս գտնվելը, բայց չեն ների, եթե նրանց ազատ արձակման համար տրվեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Սարգսյանը դրանից հետո առաջարկել է «հրաժարվել որդուց» հայ զինվորականներին վերադարձնելու նպատակով:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, իմ որդուն տալիս եմ բոլոր գերիների դիմաց», - իր հերթին ասել է Փաշինյանը, իսկ հետո էլ ավելացրել, որ իբր ինքը լրջորեն է կարգադրել, որ ադրբեջանական կողմին առաջարկվի նման փոխանակում: Նրա խոսքով  իր որդին պատրաստ է «որպես պատանդ բանտարկյալների փոխարեն Բաքու մեկնել»:

Աշոտ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ պատրաստ է նման փոխանակման:

Հասկանալի է, որ հեռավոր միջնադարի նման «առևտուրը» ոչ մի կերպ ձեռնտու չէ Ադրբեջանին, այդ ամենը միանգամայն անիրատեսական է և, ընդհանուր առմամբ, մեր ժամանակներում առնվազն տարօրինակ է թվում: Ի դեպ, ինչու՞ Փաշինյանը իրեն չի առաջարկում փոխանակման համար: Երևի թե այն պատճառով, որ Հայաստանը կկործանվի՞ առանց նրա:

Կամ կրկես է, կամ փիառ: Բայց ցանկացած դեպքում ակնհայտորեն անհաջող:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular