ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժգույն և դժբախտ Փաշինյանը․ Ե՞րբ նրան կհանձնի ՔՊ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանը դժգույն և դժբախտ մարդ է,  ինչպես և դժգույն և դժբախտ է նրա թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համոզվելու համար բավարար է նայել այն ընտրացուցակը, որն իշխող կուսակցությունը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
 
Տարիներ շարունակ ժողովրդավարության, բարեփոխումների, նոր քաղաքական մշակույթի մասին բարբառող ուժն այսօր անզոր է քաղաքական տեքստեր արտաբերել, փոխարենը գիտակցաբար արդարացնում են իրենց առաջնորդի յուրաքանչյուր անհեթեթ միտք։
 
ԱԺ 7-րդ գումարման խմբակցության 83 անդամներից առնվազն երկու տասնյակն այս անգամ տեղ չեն գտել ընտրական ցուցակում, փոխարենը մարդիկ են, ովքեր առավել  ջանադրությամբ են քծնում Փաշինյանին։ Ընդհանրապես, այդ խմբակցության աշխատանքին փոքրիշատե ծանոթ մարդը կնկատի, որ ընտրական ցուցակը կազմվել է ոչ թե արժանիքների, ունեցած քաղաքական կշռի, բովանդակային խոսքի սկզբունքներով, այլ բացառապես Փաշինյանի համար կոկորդ պատռելու սպարտակիադայի սկզբունքով։
 
Նա, ով ավելի շատ է քծնում Փաշինյանին, ով ավելի մեծ հարված է վերցնում իր վրա՝ սվաղելով հնարավոր և անհնարին բոլոր հիմարությունները, ով ավելի շատ հայհոյանքի է արժանանում ընտրողների կողմից, ցուցակում ավելի բարձր հորիզոնականում է։
 
«Քաղաքացիական պայմանագիրը» 2015 թվականին ստեղծվելուց հետո մշտապես հայտարարում էր, թե քննարկումներն իրենց կուսակցությունում անցնում են բուռն, իսկ որոշումներն ընդունվում են մեծամասնության քվեարկությամբ։
 
 Մեծամասնությունը, պարզվեց, Փաշինյանն է և իր բռնապետական մոտեցումը։ Սեփական կուսակցությունում ժողովրդավարությունն ու բազմակարծությունը խեղդող կուսակցապետը, բնականաբար, չի կարող երկրի կառավարման գործում առաջնորդվել այդ սկզբունքներով։
 
Նման քաղաքական միավորները, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, նաև հարատև չեն, և առաջին իսկ լուրջ ցնցման դեպքում տրոհվում են։
 
Ընտրարշավի այս ընթացքը կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագրի» փլուզման, և դրանից հետո Նիկոլ Փաշինյանին՝ այսօր հավատարմության երդում տվողներն առաջինը կհանձնեն նրան և հաճույքով էլ ցուցմունք կտան նրա դեմ։ Միակ հարցը, թե ե՞րբ կհասնի այդ օրը, և ո՞վ առաջինը քար կնետի վարչապետի պաշտոնակատարի վրա։
 
Արամ Գրիգորյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular