ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ավտոմեքենա Պորշե 911

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի Porsche ավտոընկերության եզակի ավտոմեքենաներից մեկը լեգենդար Porsche 911 մոդելն է:

Porsche ավտոարտադրողի խնդիրն էր ստեղծել մեքենա, որը սիրված կլիներ գրեթե 50 տարի: Եվ դա տեղի է ունեցել, կարելի է ասել, պատահականորեն: 911 առաջին մոդելը թողարկվել է Porsche 356 հնացած տարբերակը փոխարինելու համար: Այն ավելի հարմարավետ է դարձվել արագընթաց մեքենա վարելու համար: Porsche 911-ի պատմությունը սկսվել է 1963 թվականից: Հենց այդ ժամանակ այն հանրությանն է ներկայացվել Ֆրանկֆուրտի ավտոսրահում, իր մշակող Ֆերդինանդ Պորշե կրտսերի կողմից: Դա նախնական արտադրության օրինակ է եղել: Շուկայական մասշտաբով այդ ավտոմեքենաները սկսել են արտադրվել մեկ տարի անց, որից հետ Փարիզում է ներկայացվել Porsche 911-ը:

Ի սկզբանե, 911-ը պարզապես մեկ այլ ստանդարտ համար է եղել, որով անվանվել են բոլոր հերթական մոդելները: Բայց այս մեքենայի շուկայական հաջողությունների շնորհիվ որոշվել է այս մոդելի համար բացառություն անել և թողնել թվային համարը: Դա Porche ապրանքանիշի պատմության մեջ տեղի է ունեցել մեկ անգամ:

Porche 911-ի առաջին տարբերակը դադարել են արտադրել միայն 1974 թվականին: Իր գոյության ընթացքում այն ունեցել է շուրջ 8 տարբեր փոփոխություններ և թարմացումներ: Իսկ արդեն 1974 թվականից մինչև 1985 թվականը սկսվել են արտադրվել այս ապրանքանիշի երկրորդ սերնդի մեքենաները, սակայն արդեն այլ սերիական համարով՝ 930: Չնայած Porsche ընկերությունը հերքում է, բայց հասարակական կարծիքով 911-ը և 930-ը մեկ սերնդի ավտոմեքենաներ են :

Porsche-ի նորացված ավտոմեքենաների զարգացման պատմության մեջ նոր ժամանակաշրջան սկսվել 1990 թվականից հետո, երբ հոսքագծից դուրս է եկել վերջին դասական մոդելը: Փոփոխված Porsche 911 Carrera S-ը աշխարհին է ներկայացվել 2011 թվականին: Քննադատների կարծիքով՝ մեքենան դարձել է ավելի ֆոտոգենիկ: Ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նոր մոդելում դիմապակու թեքության անկյունը կրճատվել է, գումարած տանիքը երկարացվել է: Ընդհանուր առմամբ, Porsche-ի ներկայիս բոլոր մոդելները նորարարական են: Փոփոխությունները տեղի են ունեցել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքում: Օրինակ ավելի էլեգանտ լուսարձակներ են տեղադրվել, առջևի նստատեղերն այժմ ունեն 9 հարմարավետության պարամետրեր ուղևորների համար: Այնուամենայնիվ նայելով Porsche 911 Carrera S- ին կարելի է տեսնել որոշ նմանություններ առաջին դասկանա մոդելի հետ: Porsche 911 Carrera S- ն ունի 3.8 լիտրանոց վեց գլան շարժիչ 400 ձիաուժ հզորությամբ և յոթ արագությամբ մեխանիկական փոխանցումատուփ: Մեքենայի նոր տարբերակների վրա անիվների շառավիղը հասցվել է 20 դյույմի: Բացի այդ, մեքենան վառելիքի խնայողության և վարելու հարմարավետությունը բարձրացնելու համար հագեցած է ղեկի ZF  էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular