ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ չեն հարգի, մինչեւ չկարողանանք վերականգնել մարտունակ բանակի կարգավիճակը. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բոլորս պատմական պահ ենք ապրում: Իսկապես պետք է երկիրը փրկել: Բայց խնդիրը ոչ թե մեկ մարդուն հեռացնելն է, դա շատ փոքր քայլ է այն նպատակներից, որոնք դրել ենք մեր առջեւ: Մենք պետք է երկիրը դուրս բերենք ստեղծված իրավիճակից: Այս մասին Քաջարանում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Առաջին հերթին՝ անվտանգության վերականգնում, բանակի վերականգնում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զոհերը «իզուր չլինեն»՝ գիտեք այս արտահայտության աղբյուրը (Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը - խմբ.): Եւ մենք դա կանենք: Առաջ կտանենք Հայաստանի Հանրապետությունը, որն ուներ տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակ, կվերականգնենք կարգավիճակը, հակառակ դեպքում կկանգնենք այն երկրների շարքում, որոնք ի վիճակի չեն պաշտպանել իրենց սահմանները, ի վիճակի չեն առանց դաշնակիցների օգնության ապահովել իրենց ժողովրդի անվտանգությունը: Սա լավ կարգավիճակ չէ, եւ այլ երկրների, գերտերությունների կողմից հարգանք չի լինի, մինչեւ մենք չվերականգնենք մեր ինքնիշխանությունը եւ մեր ուժերով պաշտպանենք ինքներս մեզ եւ մեր սահմանները»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Երկրորդ ամենակարեւոր հարցը տնտեսական վերելքն է: Ինձ հաջողվեց դա անել 1998-2008 թվականներին, խոստանում եմ ձեզ այստեղ եւ հիմա, որ մենք նորից կանենք դա: Կտեսնեք՝ բոլոր առակներն այն մասին, թե Հայաստանը աղքատ երկիր է եւ ռեսուրսներ չունի, կեղծ են: Զարգացման համար ամենամեծ ներուժը դուք եք: Բայց դուք պետք է հավատաք ձեր ուժերին, դուք եք այս երկրի տերը: Մենք ձեզ կվերադարձնենք այդ զգացողությունը եւ կանենք ամեն ինչ ձեզ հետ միասին ձեր երազած Հայաստանը կառուցելու համար: Վստահ եմ, որ դա հնարավոր է անել, եւ վստահ եմ, որ դուք եւ ես կանենք միասին դա:

Ես ինձ համար որոշել եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեզ պետք է լավատեսությամբ լիցքավորեմ: Անհնար է երկիրն առաջ տանել բարոյահոգեբանական ծանր վիճակում: Մենք պետք է վստահենք միմյանց: Եթե մեզ տաք այս մանդատը, վստահ եղեք, որ դա ոչ միայն լավատեսություն է լինելու, այլեւ կոնկրետ գործեր ու արդյունքներ: Ձեր կյանքը կբարելավվի: Յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը կբարելավվի: Սա է մեր նպատակը:

Մենք առանց ձեզ ոչինչ չենք կարող անել: Երկրում դեռեւս կան շատերը, ովքեր հավատում են ներկայիս իշխանությանը: Որը ստի թագավորություն է ստեղծել պետական կառավարման ողջ համակարգում: Դիմում եմ ձեզ խնդրելով աշխատել մոլորվածների հետ: Ես մերժում եմ նրանց հասցեին բոլոր տեսակի պիտակները՝ սա մոլորված մասն է, որի հետ պետք է աշխատել: Բոլորս միասին՝ համախմբելով ուժերը փորձենք առավելագույնին հասնել հունիսի 20-ին: Համոզված եղեք, որ մենք չենք չարաշահի ձեր վստահությունը, եւ ես վստահ եմ, որ կկարողանամ ասել, որ կատարել եմ խոստացածս: Այսպես ես ապրել եմ իմ ամբողջ կյանքը եւ չեմ փոխվել: Մի փոքր ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի ուժեղ եմ դարձել»,- ասաց Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular