ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս սահմանապահներն իրենց ներկայությունն ավելի են մեծացնում․ Մեղրիի քաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանն, անդրադառնալով օրեր առաջ կառավարության կողմից ռուս խաղաղապահ զորքերին անհատույց տարածքներ տրամադրելուն Մեղրիի համայնքում, ասաց, որ ռուսական ուժերը մեծացնում են իրենց ներկայությունը Սյունիքում։

«Իրենց ներկայությունը մեծանում է մեզ մոտ։ Այդ տարածքները տրամադրել են, որպեսզի նոր զորամաս կառուցեն։ Հայ-իրանական սահմանը ռուս սահմանապահներն են պահպանում և հիմա իրենց ներկայությունն ավելի մեծացնում են, զգալի են դարձնում, տարածք են ուզել, որպեսզի ավելի լայն տարածքով ներկայացված լինեն»։

Մեր հարցին, արդյո՞ք հնարավոր է, որ Սյունիքում էլ Արցախի սցենարը կրկնվի, որ Սյունիքն անջատվի կենտրոնական Երևանից ու ավելի շատ ռուսների ազդեցության գոտի դառնա, Զաքարյանն ասաց, որ այս իշխանության մնալու դեպքում ամեն վտանգ էլ հնարավոր է․ «Նույնիսկ այնպիսի բաներ են հնարավոր, որ չենք էլ կարող ենթադրել այս պահին՝ ամեն վատ բան էլ կարող է լինի։ Բայց միայն այս իշխանության մնալու դեպքում, թե չէ մնացած առումով ռուսների ռազմական ներկայությունը ինչքան շատ լինի, այնքան մեր անվտանգության բաղադրիչները ավելանում են։ Ես այդպես եմ կարծում»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հյուպատոսարանի կառուցմանը Մեղրիում, համայնքապետն ասաց, որ մամուլից է այդ տեղեկություններին ծանոթացել, սակայն այդպիսի տեղեկատվության չի տիրապետում և ԱՄՆ դեսպանի այցելության ու նրա հետ հանդիպման ժամանակ նման հարց բացարձակ չի քննարկվել։

Հունիսի 7-ին նախատեսված է «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի այցելությունը Մեղրի, ինչի վերաբերյալ Զաքարյանն ասաց, որ համակիրներն ու ինքը սպասում են այդ այցին, ուզում են պետականամետ խոսք լսել։

«Դա քարոզարշավի առաջին օրն է ու մեզ համար ինչ-որ առումով պատվաբեր էլ է, որ քարոզարշավի պաշտոնական բացումը մեր համայնքից է սկսվում»,-նշեց Զաքարյանը։

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular