ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին հարկավոր է տանել վախ բռնողի մոտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր, սակայն Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանությունը, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած, կռիվ է տալիս միայն մեկ ուժի դեմ։ «Քաղաքացիական պայմանագիրը» մահու չափ վախենում է միայն երկրորդ նախագահից և նրա գլխավորած դաշինքից, իսկ նիկոլական պատգամավորները, պաշտոնյաներն ու ինքը՝ վարչապետի աթոռին հայտնվածը ամեն օր խոսում են բացառապես Ռոբերտ Քոչարյանից։ Խորհրդարանական ամբիոնը վերածվել է Քոչարյանի արտաբերած ամեն տառին արձագանքելու հարթակի, իսկ Փաշինյանը երկրորդ նախագահի լուսանկարը ծոցագրպանում է պահում, որ դրանով իբր ահաբեկի ընտրողներին։

Փաշինյանը տպել է Քոչարյանի՝ սպանված առյուծի հետ ունեցած նկարը, խնամքով զետեղել շրջանակի մեջ, և պատեհ առիթներով ցուցադրում է այդ լուսանկարը։ Միգուցե հոգեբանները կբացատրեն վախի այս դրսևորումը, սա նրանց ոլորտից է։ Փաշինյանի իշխանության այս պարանոյան, բնականաբար, ունի բացատրություն։ Երկիրը պատերազմում խայտառակ պարտության հանգեցրած, հինգ հազար զինվորի մահվան պատճառ դարձած ու ամեն ինչ ապականած իշխանավորները հրաշալի գիտեն Քոչարյանի թե՛ հնարավորություննները, թե՛ կամային որակները։ Եվ, իհարկե, փորձելու են ամեն կերպ վարկաբեկել երկրորդ նախագահին։ Սակայն, ինչպես սովորաբար լինում է այս իշխանության դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզի գործում էլ են ձախողվելու։ Առանց այն էլ գրագետ քարոզարշավ իրականացնող «Հայաստան» դաշինքը նոր «օգնական» է ստացել՝ ի դեմս սարսափահար իշխանավորների, որոնք մատնում են իրենց վախերը։

Իսկ պատերազմից հետո հոգեբանական ծանր վիճակում գտնվող հանրությունն այսօր ուժեղ ձեռքի, երկիրը անդունդից հանողի կարիքն ունի։ Տպավորություն է, թե «Հայաստան» դաշինքն է իշխանությունը, որը վստահ ու վճռական քարոզարշավ է իրականացնում, մինչդեռ իշխանությունը լաչառություն անելով, կորցնելու է փոշիացած վարկանիշի վերջին փշուրները։ Իսկ մինչ քվեարկության օրը լավ կլիներ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին վախ բռնողի մոտ տանել․ վախը դեռ ոչ ոքի լավ հանգրվանի չի հասցրել։ 

Վահան Իսպիրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular