ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացուն կարող են օգնել միայն պատժամիջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ Հայաստանի իշխանության պայքարին՝ հայտարարել է, որ կոռուպցիան սպառնալիք է ազգային անվտանգության համար, և կոռումպացվածությունը թույլ կտա տարբեր պաշտոնյաների և բիզնեսմենների արտերկրից վերահսկել Հայաստանը: «Կարծում եմ՝ վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Այս հայտարարությունը բավական ուշագրավ է, եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հենց դրսի գործարար շրջանակներից Հայաստան հրավիրված պաշտոնյա է, այն էլ այնպիսի գործարար շրջանակից, ինչպիսին ռուսական «Գազպրոմն» է՝ Հայաստանի հետ ունեցած հայտնի պայմանագրով, որով «Գազպրոմը», մեղմ ասած, զգալի իրավասություններ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում:

Եվ այս իմաստով ԱՄՆ դեսպանը մի կողմից՝ հույս է հայտնում և դրական գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի մտահոգություններին Կարեն Կարապետյանի արձագանքները, մյուս կողմից՝ բավական թափանցիկ ակնարկ է անում Կարապետյանին, որ նրան դիտարկում են Հայաստանում առկա կոռուպցիոն սխեմայի արտաքին ճյուղավորումների մեջ ներգրավված գործիչ:

Եվ այս իմաստով նաև տողատակում բավական թափանցիկ է դառնում ակնարկի քաղաքական բովանդակությունը: Այն է՝ Կարեն Կարապետյանը կա՛մ կոռուպցիայի դեմ պայքարի գործնական և շոշափելի քայլերով արձանագրում է արդյունքներ, որոնք Հայաստանը զերծ կպահեն արտաքին ազդեցությունից և կնպաստեն Հայաստանի անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը, կա՛մ հակառակ դեպքում ստացվելու է, որ Կարապետյանի վարչապետությունը հենց Հայաստանի վրա արտաքին ազդեցության հետևանք է, որն էլ իր հերթին Հայաստանի կոռուպցիոն համակարգի հետևանքն է:

ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ակնկալում են կոնկրետ արդյունքներ: Նույն բանը Նահանգները ասում էր նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում, որի հետ միասին ստեղծվեց Հակակոռուպցիոն նոր խորհուրդը, որը ֆինանսավորում էր ԱՄՆ ՄԶԳ-ն: Այդ խորհուրդը երկու տարի շարունակ, ըստ էության, ձևական գոյություն էր ապահովում: Այժմ նոր կառավարություն է, որից ևս Նահանգները ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում և դրանց պարագայում խոստանում անհրաժեշտ աջակցություն:

Սակայն, ըստ երևույթին, Հայաստանի իշխանության հետ այդ հարցերում հարաբերությունները արդեն հարկավոր է կառուցել այլ կոնտեքստով: Հայաստանի իշխանությունը ցույց է տվել, որ կոռուպցիայի դեմ պայքարում աջակցությունը նրան ըստ էության չի հետաքրքրում, կարևորը, որ չլինեն կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարի հետևանքներ:

Եվ այս առումով միգուցե Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում ավելի օգտակար լինելու համար այդ հարցում շահագրգռված արտաքին գործընկերները Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար ավելի շուտ խոսեն արդեն կոռուպցիայի դեմ բավարար չպայքարող Հայաստանի պաշտոնյաներին սպառնացող ռիսկերի և հետևանքների մասին, նրանց դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասով:

Ընդ որում, հարկ է, որ պատժամիջոցները վերաբերեն անձնապես նրանց և նրանց փոխկապակցված անձանց, ոչ թե Հայաստանին, այլապես Հայաստանին վերաբերելու պարագայում նրանց դա էլ չի հետաքրքրի և հուզի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular