Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացուն կարող են օգնել միայն պատժամիջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ Հայաստանի իշխանության պայքարին՝ հայտարարել է, որ կոռուպցիան սպառնալիք է ազգային անվտանգության համար, և կոռումպացվածությունը թույլ կտա տարբեր պաշտոնյաների և բիզնեսմենների արտերկրից վերահսկել Հայաստանը: «Կարծում եմ՝ վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Այս հայտարարությունը բավական ուշագրավ է, եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հենց դրսի գործարար շրջանակներից Հայաստան հրավիրված պաշտոնյա է, այն էլ այնպիսի գործարար շրջանակից, ինչպիսին ռուսական «Գազպրոմն» է՝ Հայաստանի հետ ունեցած հայտնի պայմանագրով, որով «Գազպրոմը», մեղմ ասած, զգալի իրավասություններ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում:

Եվ այս իմաստով ԱՄՆ դեսպանը մի կողմից՝ հույս է հայտնում և դրական գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի մտահոգություններին Կարեն Կարապետյանի արձագանքները, մյուս կողմից՝ բավական թափանցիկ ակնարկ է անում Կարապետյանին, որ նրան դիտարկում են Հայաստանում առկա կոռուպցիոն սխեմայի արտաքին ճյուղավորումների մեջ ներգրավված գործիչ:

Եվ այս իմաստով նաև տողատակում բավական թափանցիկ է դառնում ակնարկի քաղաքական բովանդակությունը: Այն է՝ Կարեն Կարապետյանը կա՛մ կոռուպցիայի դեմ պայքարի գործնական և շոշափելի քայլերով արձանագրում է արդյունքներ, որոնք Հայաստանը զերծ կպահեն արտաքին ազդեցությունից և կնպաստեն Հայաստանի անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը, կա՛մ հակառակ դեպքում ստացվելու է, որ Կարապետյանի վարչապետությունը հենց Հայաստանի վրա արտաքին ազդեցության հետևանք է, որն էլ իր հերթին Հայաստանի կոռուպցիոն համակարգի հետևանքն է:

ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ակնկալում են կոնկրետ արդյունքներ: Նույն բանը Նահանգները ասում էր նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում, որի հետ միասին ստեղծվեց Հակակոռուպցիոն նոր խորհուրդը, որը ֆինանսավորում էր ԱՄՆ ՄԶԳ-ն: Այդ խորհուրդը երկու տարի շարունակ, ըստ էության, ձևական գոյություն էր ապահովում: Այժմ նոր կառավարություն է, որից ևս Նահանգները ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում և դրանց պարագայում խոստանում անհրաժեշտ աջակցություն:

Սակայն, ըստ երևույթին, Հայաստանի իշխանության հետ այդ հարցերում հարաբերությունները արդեն հարկավոր է կառուցել այլ կոնտեքստով: Հայաստանի իշխանությունը ցույց է տվել, որ կոռուպցիայի դեմ պայքարում աջակցությունը նրան ըստ էության չի հետաքրքրում, կարևորը, որ չլինեն կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարի հետևանքներ:

Եվ այս առումով միգուցե Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում ավելի օգտակար լինելու համար այդ հարցում շահագրգռված արտաքին գործընկերները Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար ավելի շուտ խոսեն արդեն կոռուպցիայի դեմ բավարար չպայքարող Հայաստանի պաշտոնյաներին սպառնացող ռիսկերի և հետևանքների մասին, նրանց դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասով:

Ընդ որում, հարկ է, որ պատժամիջոցները վերաբերեն անձնապես նրանց և նրանց փոխկապակցված անձանց, ոչ թե Հայաստանին, այլապես Հայաստանին վերաբերելու պարագայում նրանց դա էլ չի հետաքրքրի և հուզի:

ՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով
Ամենադիտված