ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական համակարգը կաթվածահար է․ իշխանափոխության հոտ են առել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական համակարգը կաթվածահար է․ գերատեսչությունները, նախարարությունները դուրս են եկել գործող իշխանությունների տոտալ վերահսկողությունից։ Պետական ապարատը, մանր ու միջին չինովնիկական դասը միշտ է խիստ զգայուն արձագանքել երկրում կատարվող իրադարձություններին, զգուշավորություն ցուցաբերել քաղաքական հարցերում՝ վախենալով այդ պահին գործող իշխանության զայրույթից։ Այսօր փաստ է, որ պետական ապարատը իշխանափոխության հոտ է առել՝ զգալիորեն կորցնելով զգուշավորությունը։ Եվ շատերը չեն ցանկանում թաթախվել քաղաքական պրոցեսների մեջ, աչքի ընկնել, որպեսզի հետագայում իրենց չկապեն այս գործող իշխանությունների հետ։ Պետական համակարգի բազում աշխատողներ նույնիսկ փորձում են կամուրջներ գցել նախկին իշխանությունների հետ։ Այդ հանգամանքը տեսանելի է անգամ սոցիալական ցանցերում։

Պետական աշխատողները, որոնք նախկինում վախվխում էին պետական գծից շեղվող որևէ բառ գրել, այսօր հանգիստ գրում են, քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նույնիսկ դիվանագետները, որոնք մշտապես եղել են ամենազգուշավորը, շատ դեպքերում չեն էլ փորձում թաքցնել իրենց կարծիքը, համակրանքը՝ նախկինների, և հակակրանքը գործող իշխանության հանդեպ։ Դա է պատճառը, որ տասնամյակներ ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցած մանր ու միջին չինովնիկներից շատերն այսօր չեն ցանկանում ընդգրկվել ընտրական պրոցեսում, ընտրատեղամասային հանձնաժողովների կամ ընտրական շտաբների անդամներ դառնալ։ Ամբողջ պետական ապարատը սպասողական վիճակում է, թե ինչ է լինելու, ինչ տեսք է ունենալու նոր կառավարությունը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո։ Իսկ իրավիճակը պարզվելուց հետո հավատարմության նոր երդում կտան արդեն նոր իշխանությանը։

Արթուր Ստեփանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular