ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիշ բռնողների» ու «լենաների» ֆոնին նույնիսկ Շմայսն է մտավորական թվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի ապրիլ-մայիսին, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ հեղափոխություն անելու, նույնիսկ սարսափելի երազում չէին կարող պատկերացնել, թե ինչ է, ի վերջո, իրենց սպասվում։ Մարդիկ ցանկանում էին արդարության հասնել, նոր որակի և նոր արժեքների կրող իշխանություն ունենալ, և սին հույսեր էին փայփայում, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կբերեն այդ նոր որակը երկրին։ Փոխարենը ստացան Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր և զինծառայողների մասունքների անարգում սեփական իշխանության կողմից, քայքայված տնտեսություն ու ոչնչացված պետական համակարգ, համավարակի դեմ պայքարի տոտալ ձախողում, ամբարտավան ու տգետ իշխանություն։

Տակավին երեկ նիկոլական երկու պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ գործ ունենք բարոյական բոլոր արժեքներից զուրկ իշխանության հետ։ Նախ ԱԺ տխրահռչակ փոխխոսնակ Լենա Նազարյանը աչքի ընկավ լպիրշ պահվածքով։ Չկարողանալով հանդուրժել անկախ դարձած պատգամավորի արդարացի քննադատությունը՝ ԱԺ փոխխոսնակը քթի տակ նրա հասցեին վիրավորական արտահայտություն քրթմնջաց։ Պարզվեց, բարձրախոսն անջատված չէ, «իդիոտկա» բառը բոլորն են լսել։ Եվ երբ Թագուհի Թովմասյանը պահանջեց, որ Լենան ներողություն խնդրի իր լկտի պավածքի համար, Լենա Նազարյանը բառերի անհոդաբաշխ կույտ երկնեց ու հրաժարվեց ներողություն խնդրել իր իսկ լպիրշության համար։

Իսկ արդեն երեկոյան ԶԼՄ-ների հերոսը նոր իշխանության դեմքը դարձած «շիշ բռնողն» էր՝ Հայկ Սարգսյանը։ Երբ լրագրողը քաղաքական հարց էր տվել Սարգսյանին, պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս, խլել էր կին լրագրողի հեռախոսն ու ճողոպրել մեքենայով։ Ժամեր անց, իհարկե, Հայկ Սարգսյանը վերադարձրել էր հեռախոսը։ Այս երկու խայտառակ դրվագները հերթական անգամ ապացուցում են փաշինյանական իշխանության բարոյազրկումը, արժեզրկումն ու անկումը։ Տարատեսակ «շիշ բռնողների» ու «իդիոտկաների» ֆոնին նախորդ իշխանության նույնիսկ ամենաօդիոզ կերպարները մի տեսակ դրական են նայվում, նույնիսկ Շմայսը կարող է անգերազանցելի գագաթ է ՔՊ-ականների համար։

Արդյո՞ք ՀՀ ընտրողը ցանկանում է կրկին քվե տալ «Քաղաքացիական պայմանագրին», իր վզին կապել նման խառնամբոխի։ Եթե երեք տարի առաջ չէին ճանաչում, ապա այսօր հրաշալի տեսնում են, թե ում հետ գործ ունեն։ Ընդամենը 16 օր անց պարզ կլինի՝ վերջին մե՞խն են խփում պետականության դագաղին, թե՞ հանցագործների այս կառավարությանը մեկուսացնում են երկրի կառավարումից և հասարակությունից։

Դերենիկ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular