ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պախմելի» տակ երկիր կառավարելու նուրբ արվեստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան պետության կառավարումը կախված է մեկ մարդուց, ավելի ճիշտ, այդ մեկ մարդու օգտագործած ալկոհոլի քանակից ու որակից։ Քարոզարշավի թեժացմանը զուգահեռ՝ սրվում են նաև մարդկանց նյարդերը։ Եվ անլուրջ կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ արհավիրք է բերել սեփական երկրին, և ինչ ապագա է իրեն սպասվում ընտրություններում պարտություն կրելու դեպքում։ Լավագույն դեպքում նրան կմեկուսացնեն, հարկատուների միջոցներով, քրեակատարողական որևէ հիմնարկի պատերից ներս կբուժեն ալկոհոլային կախվածությունից։ Մի կախվածություն, որը աղետ է դարձել սեփական երկրի ու նրա քաղաքացիների համար։ Բոլոր խնդիրներն ու սթրեսները օղու մեջ «խեղդելը» յուրահատուկ փրկօղակ է դարձել նրա՝ օրեցօր վատթարացող հոգեկան վիճակի համար։

Ուշադիր նայեք Լոռու մարզ այցի կադրերը, թե՛ ներսում, թե՛ դրսում ունեցած հանդիպումները։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գտնվում է ոչ սթափ վիճակում։ Նույնիսկ, եթե այդ պահին հարբած չէ, ապա կարելի է անվրեպ գուշակել, որ նախօրեին անխնա չարաշահել է սպիրտայինը։ Մասնագետները նույնիսկ կկարողանան ճշգրտորեն պարզել, թե ինչ քանակի և որակի ալկոհոլ է կլլել վարչապետի պաշտոնի ծանրության տակ կքած անձնավորությունը։ Կամային որակներ ունեցող ղեկավարը խնդիրների, մարտահրավերների դեպքում սթափ գլխով է մոտենում հարցերի լուծմանը, Հայաստանի բախտը չի բերել այս առումով, մենք պետությունը կորցնելու ուղին ենք ընտրել՝ որպես վարչապետ ընտրելով սովորական մի գինեմոլի։ Իր գրեթե բոլոր անհեթեթ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է ոչ սթափ վիճակում։ Այդպես սովորաբար վարվում են անհույս հարբեցողները, որոնք օղու ազդեցության տակ կորցնում են իրենց։ Իսկ պետության ղեկավարի համար դա հատկապես կործանարար է։ Մի ողջ պետություն, պետության գոյության տրամաբանություն կախված է այն ղեկավարողի օգտագործած խմիչքի քանակից ու որակից։ Եվ այդպես էլ կառավարվում է։

Հովսեփ Ավետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular