ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգաստղանի կուպեներ. Հայաստանի երկաթուղում կհայտնվեն ռուսական վագոններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rg.ru-ն գրում է, որ Հայաստան են ուղարկվել ռուսական արտադրության 22 նոր մարդատար վագոններ: Եվս հինգ վագոն կուղարկվի մինչև հունիսի վերջ:

Օլեգ Բելոզերովը, Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը անց են կացրել վագոնները Հայաստան ուղարկելու արարողությունը:

Վագոնների առաքման հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանում վագոնների առանցքային արտադրող Տվերի վագոնաշինական գործարանի տարածքում: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հիշեցրել է, որ երկրները  ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում երկար ժամանակ են քննարկել մարդատար վագոնների մատակարարման հարցը: Վագոնների տեղափոխումը Հարավկովկասյան երկաթուղի («Ռուսաստանի երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն, որն իրականացնում է բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ Հայաստանում), ի թիվս այլ բաների, երկարատև բանակցությունների արդյունք է, ընդգծել է փոխվարչապետը:

Ռուսաստանը վագոններ արտահանող է: Այսինքն նա ավելի շատ է դրանցից արտահանում, քան ներմուծում: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանն առընթեր արտաքին առևտրի վերլուծական կենտրոնի համաձայն, արտահանվող վագոնների թիվն ընդհանուր առմամբ կայուն աճում է. եթե 2015 թվականին Ռուսաստանն արտահանել է ընդամենը 72 վագոն, ապա 2020 թվականին այդ թիվը հասել է 373-ի՝ 194 միլիոն ռուբլի արժեքի: Ավելի քան 20 վագոնից բաղկացած խմբաքանակը Ռուսաստանի համար մեծ բեռ չէ: Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստան է առաքել միայն մեկ վագոն 2018 թվականին: Այսպիսով Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի նորացման շրջանակներում համաձայնագիրը  կապահովի վերջին տարիներին ռուսական մարդատար վագոնների առաջին խոշոր առաքումները Հայաստան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular