Հինգաստղանի կուպեներ. Հայաստանի երկաթուղում կհայտնվեն ռուսական վագոններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrg.ru-ն գրում է, որ Հայաստան են ուղարկվել ռուսական արտադրության 22 նոր մարդատար վագոններ: Եվս հինգ վագոն կուղարկվի մինչև հունիսի վերջ:
Օլեգ Բելոզերովը, Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը անց են կացրել վագոնները Հայաստան ուղարկելու արարողությունը:
Վագոնների առաքման հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանում վագոնների առանցքային արտադրող Տվերի վագոնաշինական գործարանի տարածքում: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հիշեցրել է, որ երկրները ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում երկար ժամանակ են քննարկել մարդատար վագոնների մատակարարման հարցը: Վագոնների տեղափոխումը Հարավկովկասյան երկաթուղի («Ռուսաստանի երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն, որն իրականացնում է բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ Հայաստանում), ի թիվս այլ բաների, երկարատև բանակցությունների արդյունք է, ընդգծել է փոխվարչապետը:
Ռուսաստանը վագոններ արտահանող է: Այսինքն նա ավելի շատ է դրանցից արտահանում, քան ներմուծում: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանն առընթեր արտաքին առևտրի վերլուծական կենտրոնի համաձայն, արտահանվող վագոնների թիվն ընդհանուր առմամբ կայուն աճում է. եթե 2015 թվականին Ռուսաստանն արտահանել է ընդամենը 72 վագոն, ապա 2020 թվականին այդ թիվը հասել է 373-ի՝ 194 միլիոն ռուբլի արժեքի: Ավելի քան 20 վագոնից բաղկացած խմբաքանակը Ռուսաստանի համար մեծ բեռ չէ: Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստան է առաքել միայն մեկ վագոն 2018 թվականին: Այսպիսով Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի նորացման շրջանակներում համաձայնագիրը կապահովի վերջին տարիներին ռուսական մարդատար վագոնների առաջին խոշոր առաքումները Հայաստան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը