ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անբարո քայլը»․ Ողորմելի քարոզարշավով 60 տոկոս չեն ակնկալում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանին 60 տոկոս քվե է պետք. ո՛չ ավելի, ո՛չ պակաս։
 
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է այդ մասին տարփողում՝ իր փոքրաթիվ համակիրների հետ, կուսակցական շտաբերում ունեցած խղճուկ հանդիպումներում։
 
Երեկ էլ այդ հանդիպումներից մեկում Փաշինյանը կրկին խոսել է թավիշին վերջ տալու, չդատված նախկիններին կրկին դատելու մասին. ասել, թե 50 տոկոս+1 ձայն ստանալու դեպքում կլինեն իշխանություն, բայց դա բավարար չէ նախկինների հարցերը լուծելու համար։
 
«Մեզ պետք է 60 տոկոս ձայն»,- ասել է նա։
 
Հայ ժողովրդին էլ գիտակից ու հայրենասեր իշխանություն է պետք, այդ փաստը Փաշինյանը բնականաբար չի հիշատակել։
 
Քարոզարշավի մարմաջով տարված՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հանդիպումներում աշխատում են չհիշել պատերազմում կրած իրենց խայտառակ պարտությունը, տառ անգամ չեն ասում Ադրբեջանում ամիսներ շարունակ պահվող մի քանի հարյուր ռազմագերիների մասին, իսկ հարցերի դեպքում էլ պատասխանում կմկմալով, չկամորեն։
 
Գրեթե յոթ ամիս հայ զինվորականները տառապում են ադրբեջանական բանտերում, իսկ իշխանությունը՝ նրանց հետ բերելու գործուն քայլեր անելու փոխարեն տարված է միայն վարկանիշի վերջին փշուրները պահելու, իշխանական լծակները բաց չթողնելու, կերակրատաշտը չլքելու գործով։
 
Իսկ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական անբարո հայտարարությունն է արել։ Դեմքի հպարտ արտահայտությամբ ասել, որ երբ հանդիպում է զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ և իրեն ասում են, թե չի հասկանում հարազատների ցավը, պատասխանում է, որ եթե հարազատները մի հոգու համար են ցավում, ապա ինքը` Փաշինյանը, ցավում է 4 հազար հոգու համար: Ավելի մեծ լպիրշություն և անբարոյականություն, զոհերի հիշատակի ծաղր անհնար է պատկերացնել։
 
Նիկոլ Փաշինյանի բարոյական կերպի, ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքի, մարդկային որևէ կարմիր գիծ չպահելու բնույթի մասին կարելի է հատորներ գրել, սակայն փաստ է, որ նա ունի զգալի թվով կողմնակիցներ, որոնք չեն խորշում վաճառքի հանել սեփական երկիրը։
 
Եվ այստեղ մի հարց է ծագում, ո՞րն է ավելի անբարո քայլ, իր քարոզարշա՞վը, թե՞ նրա օգտին քվեարկելը։
 
Անշուշտ, Փաշինյանը կա, քանի որ կան իր ընտրողները։
 
Կարեն Սահակյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular