ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը փշրեց Փաշինյանի հույսերը․ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմի իշխող ուժի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հերյուրանք է համարում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունենալու մասին տեղեկությունները և բացառում նրա հետ կոալիցիա կազմելու տարբերակը։

«Բոլորդ էլ գիտեք՝ Ծառուկյանի պահվածքն էլ, դուխն էլ, խոսքն էլ, որ իր խոսքը խոսք է։ Իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Բացառված է, որ ես միանամ «Իմ քայլի» հետ։ Ես ունեմ ծրագիր, որը ներկայացրել եմ։ Ես գնում եմ մենակ, գնում եմ հաղթելու»,- նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը։

Այս հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդը փաստացի վերջ դրեց քաղաքական հակառակորդների կողմից տարածվող կեղծ թեզերին, և վերջնականապես փշրեց Նիկոլ Փաշինյանի հույսերը։ ԲՀԿ կոռեկտ և ծրագրային քարոզարշավը, նախընտրական փուլում դրսևորած պետականամետ վարքագիծը ահաբեկել էին քաղաքական հակառակորդներին, որոնք կեղծ և մանիպուլատիվ տեղեկություններ էին տարածում՝ իբր Ծառուկյանն ընտրություններից հետո, կախված արդյունքներից, կարող է կոալիցիա կազմել ապիկար իշխանության հետ և, իբր ինչ-ինչ նեղ շահերից ելնելով, Փաշինյանին նվիրել վարչապետի պաշտոնը։ Այս թեզերը տրամաբանական որևէ բացատրություն ունենալ չէին կարող։ Դեռ անցած տարվա հունիսից, երբ պատերազմն էլ չէր սկսվել, ԲՀԿ առաջնորդը պարզ և հստակ պահանջում էր կառավարության ամբողջ կազմի հրաժարականը։

Փաշինյանի օրոք կեղծ մեղադրանքներով ազատազրկված, հետապնդումների ենթարկված, բայց մշտապես հանրային շահը սպասարկող քաղաքական ուժի՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը բացառված էր ի սկզբանե։ Այդուհանդերձ, արձանագրենք, որ Ծառուկյանի այս հայտարարությունը լրջագույն հարված էր Փաշինյանի իշխանությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի որոշակի ընտրազանգված, բայց սոցհարցումներն էլ վկայում են, թե չի կարող միայնակ կառավարություն ձևավորել։ «Բարգավաճ Հայաստանն» էլ հստակ հայտարարել է, թե գնում է իշխանությունը վերցնելու և կարիք չունի կոալիցիա կազմելու որևէ ուժի հետ։ Իր այս հայտարարությամբ ԲՀԿ-ն ընդգծում է քաղաքական դաշտում ունեցած ուրույն տեղը, իսկ Ծառուկյանն ապացուցում, որ ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածությունների չի գնա այլ ուժերի պես։

Ներսես Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular