ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ է ապուշի տեղ դնում Փաշինյանը․ հասարակության մեղքը՝ ապիկարներ բուժելու գործում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց լրագրողի մակարդակից, չհասկացավ, թե ինչ է նշանակում պետության ղեկավար։ Շուրջ երեք տարի սեփական ձախողումներն արդարացնելով՝ միայն նախկինների հասցեին հիշոցներ տալով՝ Փաշինյանն անդառնալիորեն վարկաբեկել և ոչնչացրել է պետական համակարգերը։ Երեկ էլ երկու խղճուկ նախընտրական հանդիպումներում Փաշինյանը կրկին հիշել է իր նախորդներին, մեղադրել Հոկտեմբերի 27-ի, Մեղրին տալու մտադրության և այլ մահացու մեղքերի մեջ։ Եթե նույն հայտարարություններն աներ որևէ լրագրող, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, սակայն երկրի ղեկավարի աթոռին սոսնձված անձի շուրթերից նման հայտարարություններ լսելն առնվազն անհեթեթություն է։

«Մեզ ասում են ձեր ժամանակ պատերազմ է եղել, ձեր ժամանակ էլ հոկտեմբերի 27 է եղել, դե Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ԱԺ և գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին։ Ձեզ թվում է՝ թե դուք հոկտեմբերի 27-ի համար պատասխան չե՞ք տալու»,- հոխորտացել է Փաշինյանը:

Մարտի 1-ի քրգործը «փառահեղ» կերպով աղավաղած և վերջնականապես թաղած Փաշինյանն այսօր էլ քաղաքական հակառակորդներին փորձում է ահաբեկել հոկտեմբերի 27-ով։ Պետության ղեկավարը պարզապես չի կարող մերկապարանոց հայտարարություններ անել։ Երբ դու նման ծանրագույն մեղադրանք ես ներկայացնում, պետք է առնվազն քրգործեր հարուցված լինեն այդ դեպքերով, մեղադրյալ ու դատարանի վճիռներ լինեն, մինչդեռ իշխանազավթումից մինչ օրս Փաշինյանն ու իր թիմակիցներն աչքի են ընկել բացառապես սին մեղադրանքներով։

Այդ նույն հանդիպումներում Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չասաց գերիների, ԱԳ նախարարի հրաժարականի, իր կառավարության խայտառակ ձախողումների մասին, բոլոր հարցերին էլ պատասխանեց նախկինների մասին՝ արդեն վաղուց բոլորին զզվեցրած թեզերով։ Այս ամենում, իհարկե, մեծ է հասարակության մեղքը։ Մեր հասարակությունն է, պատկերավոր ասած, բուծել ապիկարների այս իշխանությանը, պատերազմում պարտությունից հետո էլ այդ հասարակության մի ստվար զանգված շարունակում է գնալ «Քաղաքացիական պայմանագրի» հետևից։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այսօր լուծում է միայն իշխանության մնալու խնդիրը, դրա համար կանգ չառնելով ոչնչի առջև, անգամ իրեն քվե տված մարդկանց ապուշի տեղ դնելով։ Արդյո՞ք այդ հասարակությունը համաձայն է, որ իր ապիկար ղեկավարն իրեն ապուշի տեղ դնի։ Եթե հասարակությունն այս անգամ էլ տրվեց փաշինյանական կեղծիքին ու մանիպուլյացիային, թերևս կարող ենք արձանագրել, որ ուզում է։

Հայկ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular