ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանին չեն անվանում «թշնամի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պենտագոնում ոչ ոք Ռուսաստանին «թշնամի» չի անվանում: Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ պատասխանելով ռուս-սերբական համատեղ զորավարժությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, գրում է Kp.ru-ն:

«Ոչ ոք Ռուսաստանին թշնամի չի անվանում, դուք դա օգտագործեցիք, բայց սա այն տերմինը չէ, որ մենք օգտագործում ենք Ռուսաստանին վերաբերելիս», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:

Ջոն Քիրբին հավելել է, որ ինքը տեղյակ չէ առաջիկա զորավարժությունների մանրամասներին, և որ «կցանկանար, որ այս երկու անկախ երկրները իրենք քննարկեին այդ վարժանքները և իրենց երկկողմ հարաբերությունները»:

Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Սերբիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular