Պենտագոնը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանին չեն անվանում «թշնամի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնում ոչ ոք Ռուսաստանին «թշնամի» չի անվանում: Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ պատասխանելով ռուս-սերբական համատեղ զորավարժությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, գրում է Kp.ru-ն:
«Ոչ ոք Ռուսաստանին թշնամի չի անվանում, դուք դա օգտագործեցիք, բայց սա այն տերմինը չէ, որ մենք օգտագործում ենք Ռուսաստանին վերաբերելիս», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:
Ջոն Քիրբին հավելել է, որ ինքը տեղյակ չէ առաջիկա զորավարժությունների մանրամասներին, և որ «կցանկանար, որ այս երկու անկախ երկրները իրենք քննարկեին այդ վարժանքները և իրենց երկկողմ հարաբերությունները»:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Սերբիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: