ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ստերը հորդում են, կեղծիքներն՝ ավելանում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Որքան մոտենում են խորհրդարանական արտահերթ ընտրությունները, գործող իշխանության տարածած սուտն ու կեղծիքն այնքան անտանելի են դառնում։ ՀՀ բնակչությունը, որի կենսամակարդակը զգալիորեն ընկել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմում կրած պարտության հետևանքով, երեկվանից անխնա ծաղրում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Երկնիշ տնտեսական աճն, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»։
 
Իշխանության փնթի մանիպուլյացիան ծաղրում էին բոլորը՝ տնտեսագետներից մինչև շարքային քաղաքացիներ, բայց ոչ իշխանության սազանդարները, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում էին համոզել, որ մածունը սև է, տնտեսությունն էլ աճում է առաջանցիկ տեմպերով։ Բնականաբար, պարզ է, որ եթե երկրում մարտին ձեռնարկությունները չեն աշխատում, կրկին նույն այդ իշխանության մեղքով, ապրիլին նույնիսկ կես արտադրամասի աշխատանքի վերսկսումը երկնիշ չէ, եռանիշ աճ էլ կարող է գրանցել։ Վահան Քերոբյանի ու իշխանության մյուս ներկայացուցիչների համար էլ հրաշալի առիթ է հատկապես ընտրություններից առաջ չեղած բանը որպես գործող իշխանության ձեռքբերում ներկայացնելը։
 
Քերոբյանից էստաֆետն ընդունեց Ազգային ժողովի «իմքայլական» պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը։ Մինչ հեղափոխությունը լավ վերլուծաբանի համբավ վայելող Թունյանը դարձել է իշխանության ստի ու կեղծիքի սրբագրողը, լավ վերլուծաբանից վերածվել քաղաքական գործչի, իսկ այդ դեպքում ստիպված է ոչ թե օբյեկտիվ վերլուծություններ անել, այլ դակել վարչապետի ու գործադիրի անհեթեթությունները։ Նա, իհարկե, խոստովանում է, որ աճ ենք ունեցել, քանի որ սկսել է աշխատել մի բան, որը կանգնած էր, բայց շարունակում է մանիպուլյացիան տնտեսական ակտիվացման մասին։ Արձանագրենք, որ իշխանությունը փչացնում է նախկինում չվարկաբեկված անձանց, իսկ ընտրությունների նախաշեմին սպասենք իշխանության ստի ու կեղծիքի նոր դոզաների և դրսևորումների։ Իսկ ժողովուրդն այդպես էլ իր մաշկի վրա չի զգալու տնտեսական աճը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular