ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է անհապաղ միջոցների ընդունում. ՀԱՊԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կազմակերպության Միացյալ շտաբում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը Ղարաբաղում կայունացել է:

Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկարը, նրա կարծիքով, ամրապնդվում է նաև ռուս խաղաղապահների տեղակայմամբ և ընթացող բանակցային գործընթացով:

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է քաղաքական-դիվանագիտական ​​բնույթի անհապաղ միջոցների ընդունում և երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերի լուծում»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular