Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է անհապաղ միջոցների ընդունում. ՀԱՊԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կազմակերպության Միացյալ շտաբում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը Ղարաբաղում կայունացել է:
Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկարը, նրա կարծիքով, ամրապնդվում է նաև ռուս խաղաղապահների տեղակայմամբ և ընթացող բանակցային գործընթացով:
«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը պահանջում է քաղաքական-դիվանագիտական բնույթի անհապաղ միջոցների ընդունում և երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերի լուծում»,- ասել է նա: