ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ժամացույց «Rolex»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարական Rolex ապրանքանիշը բոլորին է հայտնի որպես շքեղ և թանկարժեք ժամացույցների արտադրող: Rolex SA-ն նշանակում է բարձր որակ, հուսալիություն և էլեգանտություն: Այսօր տարեկան այդ ապրանքանիշի ներքո արտադրվում է ավելի քան 500 հազար ժամացույց: Բայց այդ ամենը անմիջապես չի եղել:

Rolex–ի զարգացման պատմությունը սկսվել է նրա հիմնադիրից՝ ծնունդով բավարացի Հանս Վիլսդորֆից: Նա օրվա հաց է վաստակել աշխատելով մի մեծ կազմակերպությունում, որը զբաղվում էր մարգարիտների արտահանմամբ: Որոշ ժամանակ անց Հանսը տեղափոխվել է իր դպրոցական ընկերոջ ընկերություն, որն արտահանման համար շվեյցարական ժամացույցներ էր վաճառում: Հենց այդտեղ է Վիլսդորֆը ծանոթացել շվեյցարական ժամացույցների պատրաստման բարդություններին և առանձնահատկություններին, սակայն նոր տեղում երկար չի մնացել: Նա չէր սիրում աշխատել ուրիշի համար, ուստի որոշ ժամանակ անց Հանսը Լոնդոնում կազմակերպում է իր սեփական ընկերությունը  Wilsdorf & Devis (կրճատ՝ W&D) անվամբ, որը նույնպես սկսում է արտահանել շվեյցարական ժամացույցներ: Ընկերության անվան երկրորդ մասը ավելացվել է ի պատիվ նրա խորթ եղբոր: Ժամացույցների մասերը արտադրվել են շվեյցարական այլ ընկերությունների կողմից, բայց  պատրաստի արտադրանքի վրա դրվել է W&D պատկերանշանը:

Հանս Վիլսդորֆը չէր կասկածում, որ ապագայում ձեռքի ժամացույցները ավելի տարածում կգտնեն, ուստի մեծ ցանկություն ուներ դրանք պատրաստել ինքնուրույն՝ առանց ներգրավելու այլ մատակարարների ու արտադրողների: Եվ նրա երազանքը կատարվել է 1905 թվականին: Ծնվել է ամբողջությամբ W&D-ի կողմից պատրաստված առաջին ձեռքի ժամացույցը: Ավելին, դրանք մյուսներից տարբերվել են մաքուր արծաթից կամ ոսկուց պատրաստված իրենց թանկարժեք արտաքին պատյանով: Անգլիայի պահպանողական բնակիչներին դուր են եկել նման ժամացույցները, և այդ ժամանակից ի վեր ընկերությունը դարձել է թանկարժեք ժամացույցների առաջատար արտադրող:

1908 թվականին որոշում է կայացվել վերանվանել ընկերությունը: Վիլսդորֆը կարծում էր, որ անհրաժեշտ է ավելի կարճ, ավելի տարողունակ և վառ անուն, որի արտասանությունը բոլոր լեզուներում նույնն է: Հենց այդպես էլ հայտնվել է Rolex անվանումը: Այդ բառը ոչինչ չի նշանակում և չի թարգմանվում, ամենայն հավանականությամբ այն պարզապես տառերի շարք է, որը այդ բառը դարձնում է հնչեղ և հեշտ հիշվող (դա արել է նաև հայտնի Kodak ընկերությունը): Իհարկե կա վարկած, որ դա հապավում է, բայց դրա ոչ մի ապացույց չկա: Ընկերության անվանումը պաշտոնական է դարձել 1915 թվականի նոյեմբերի 15-ից:

Ընկերության գոյության հենց առաջին օրվանից պարզ էր, որ  Rolex-ի արտադրանքը բոլորի համար չէ՝ կապված գնի հետ: Դա է հենց այդ ժամացույցների հիմնական առանձնահատկությունը. դրանք բացառիկ են, որակյալ և շատ ճշգրիտ աշխատող: 1910 թվականին հայտնվել է Rolex ձեռքի ժամացույց, որն առաջին անգամ թողարկվել է որպես քրոնոմետր, ինչը նախկինում այլ ժամացույցային ընկերություններ չէին արել: Rolex-ը նաև առաջատար է անջրանցիկ ձեռքի ժամացույցների աշխարհում, և նման առաջին ժամացույցը արտադրվել է 1926 թվականին: Ավելին, ընկերությունը պարբերաբար հեղափոխական փոփոխություններ է կատարել ժամացույցային արդյունաբերության մեջ թողարկելով նորարարական ապրանքներ իր իսկ ապրանքանիշի ներքո: Օրինակ՝ 1945 թվականին արտադրվել է ժամացույց, որն ավտոմատ կերպով էր փոխում ամսաթիվը, իսկ 1956 թվականից նաև շաբաթվա օրերը:

1919 թվականին տեղի է ունեցել թանկարժեք մետաղների Մեծ Բրիտանիա ներմուծման մաքսատուրքերի զգալի աճ, որի արդյունքում որոշվել է տեղափոխել Rolex-ի արտադրությունը Շվեյցարիա (Ժնև): Անունը նույնպես փոխվել է, և այդպես  ծնվել Rolex Watch ընկերությունը: Այնուհետև այն վերանվանվել է ևս 2 անգամ՝ Montres Rolex SA, և այնուհետև Rolex SA, որն էլ գործում է ներկայումս:

2013 թվականին Rolex-ը աշխարհի ամենաարժեքավոր ապրանքանիշերի շարքում զբաղեցրել է 68-րդ տեղը: Ընկերությունն օրական արտադրում է մինչև 2000 ժամացույց, ինչը շքեղ ապրանքների յուրաքանչյուր ընկերության համար հնարավոր չէ: Բացի այդ, Rolex SA-ն արտադրում է ապրանքներ Cellini և Tudor հայտնի ապրանքանիշերի ներքո:

Rolex ժամացույցների անհավատալի հանրաճանաչության շնորհիվ դրանց կեղծման դեպքերը ավելի հաճախակի են դարձել, և դա բավականին մեծ ծավալների է հասնում: Ընդ որում այդ կեղծիքների որակն այնքան լավն է, որ ոչ մասնագետը ունակ չէ տարբերել կեղծվածը իրականից, անգամ մասնագետներն են երբեմն դժվարանում հայտնաբերել կեղծիքը: Խորհուրդ ենք տալիս չխաբվել ժամացույց գնելիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular