ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռախոսազանգ ԱՄՆ-ից. Ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սերժ Սարգսյանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահի՝ Մայք Փենսի հետ: Ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մասին հայտարարել էր ՀՀԿ համագումարի իր ելույթում, որից մի քանի օր անց փաստորեն նրա մոտ հնչում է հեռախոսազանգ ԱՄՆ նոր վարչակազմից: Թեև այդ վարչակազմը դեռևս ամբողջապես ձևավորված չէ և չի անցել պաշտոնավարման, սակայն ակնհայտ է, որ թե՛ աշխարհը, թե՛ Հայաստանն այլևս աստիճանաբար մտնում են հենց այդ վարչակազմի հետ աշխատանքի ռեժիմ:

Եվ այս իմաստով հայ-ամերիկյան այս առաջին շփումն, իհարկե, հետաքրքրական է, առավել ևս, որ այն տեղի է ունենում հետաքրքրական իրավիճակում: Մասնավորապես՝ Հայաստանի համար հետաքրքրական:

Սերժ Սարգսյանն ու Փենսը խոսել են հայ-ամերիկյան կապերը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առավել ընդլայնելու մասին, սակայն հարց է առաջանում, թե ինչպես պետք է տեղի ունենա դա, երբ մենք տեսնում ենք, թե ռազմական ոլորտում ինչպես են ընդլայնվում, այսպես ասած, հայ-ռուսական կապերը:

Եվ այստեղ բանը միայն այն չէ, որ կանգնում ենք սկզբունքորեն հավերժական մի դիլեմայի առաջ, թե արդյո՞ք հնարավոր է լինել անվտանգության մի համակարգում, բայց զարգանալ տնտեսական այլ համակարգով: Կոնկրետ առումով այստեղ գործ ունենք մի իրողության հետ, երբ անգամ այդ տնտեսական համակարգի մասով Հայաստանը իր ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները հանձնել է Ռուսաստանին՝ ի դեմս ԵՏՄ-ի և նաև հայ-ռուսական մի շարք գույքային գործարքների, և Հայաստանի ինքնուրույն, առնվազն դե յուրե ինքնուրույն քաղաքականության միակ ոլորտը մնացել է անվտանգությունը, բանակը:

Եվ եթե այս ոլորտում էլ նկատելի է Ռուսաստանի ազդեցության մեծացման տանող քայլերի գործընթաց, որտեղ ակնհայտ են Հայաստանի ինքնիշխանության՝ նաև այս առումով զգալի սահմանափակման ռիսկեր, որոնց վերաբերյալ իշխանությունը չի տալիս հանրության համար համոզիչ և լիարժեք բացատրություններ, ապա հարց է առաջանում, թե ինչքանով է Հայաստանն ունակ լինելու զարգացնել քաղաքական ու տնտեսական կապերը ԱՄՆ-ի հետ: Ընդ որում, չի բացառվում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ոչ թե քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը, այլ ընդամենը փորձել է ստանալ այդ հարցի պատասխանը:

Ասել կուզի՝ ԱՄՆ փոխնախագահը փորձել է թերևս ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք փորձում, բայց առայժմ չի ստանում Հայաստանի հասարակությունը: Այդ պատասխաններից է կախված լինելու, թե ինչ քայլեր կանի Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ նոր վարչակազմը:

Հարցն այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ԱՄՆ նորընտիր փոխնախագահի հետ հեռախոսազրույցում իրեն թույլ կտա իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես, օրինակ, հանրությանն էր փորձում ներկայացնել ՀՀԿ համագումարի ելույթում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular