ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկը «սիրահարվել» է ընկերոջ կնոջը, ծեծել է, ջարդել ծնոտն ու բռնաբարել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Հովհաննիսյանի գործի դատավարությունը:

Հովհաննես Հովհաննիսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է: Սա երրորդն է: Բոլոր դատապարտություններն էլ կապված են ներկա՝ երրորդ գործով տուժող Արմինեի (անունը փոխված է) հետ:

Ներկայումս 38-ամյա Արմինեն ամուսնու և 1996 ու 2000 թվականներին ծնված որդու ու դստեր հետ բնակվել է Երևանի արվարձանային շրջաններից մեկում:

Իրենից 11 տարով փոքր, ներկայումս 27-ամյա Հովհաննեսի հետ Արմինեն ծանոթացել է, երբ Հովհաննեսը գնացել-եկել է հարևանությամբ բնակվող պապիկի տուն:

2007 թվականից Հովհաննեսը ընկերացել է Արմինեի ամուսնու հետ: Եվ ինտիմ կապի մեջ է մտել Արմինեի հետ:

Հովհաննեսը դանակահարել է Արմինեի ամուսնուն, պատճառել ծանր մարմնական վնասվածք, ինչի համար 2008 թվականին կալանավորվել է, ապա Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել 3 տարի ազատազրկման:

Հովհաննեսն այդ պատժից ազատվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին:

Ազատություն դուրս գալով՝ նա վերահաստատել է ինտիմ կապը Արմինեի հետ:

2012 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 20-ի սահմաններում Հովհաննեսն իր «ՎԱԶ-2106» մեքենայով գնացել է Արմինեի տան մոտ, ոտքերով հարվածել տան դարպասին, քարեր նետել բակ, մեքենայից վերցրած լինգով սպանության սպառնալիքներ տվել Արմինեի ամուսնուն և Արմինեին: Արմինեի ամուսինն էլ մետաղե խողովակով հարվածել է Հովհաննեսի մեքենային ու Հովհաննեսին պատճառել 600 հազար դրամի գույքային վնաս:

Առանձին քրեական գործեր են հարուցվել Հովհաննեսի և Արմինեի ամուսնու արարքների փաստերով:

2013 թվականի փետրվարի 27-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 տարի ազատազրկման: Մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը Հովհաննեսի խափանման միջոցը եղել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայացված դատավճիռը բողոքարկվել է: Դատավճռի բողոքարկման փուլում Հովհաննեսն ու Արմինեն շարունակել են ինտիմ կապը: Մասնավորապես՝ 2013 թվականի մարտի 8-ին իրար հետ գնացել են հյուրանոց ու սեռական հարաբերություն ունեցել: Հովհաննեսն Արմինեին օծանելիք է նվիրել Մարտի 8-ի առթիվ:

Հաջորդ օրը՝ ոչ տոնական մարտի 9-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Հովհաննեսը գնացել է Արմինեի տան մոտ և դուրս կանչել նրան: Արմինեն դուրս չի եկել, իսկ երբ Հովհաննեսը համառել է, նա զանգահարել է ոստիկանություն և ահազանգել, որ իր նախկին ընկեր Հովհաննեսը իրեն դուրս է կանչում տնից ու սպառնալիքներ է տալիս:

Նույն օրը Արմինեն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Հովհաննեսը ցատկելով իրենց դարպասի վրայով՝ մտել է իրենց բակ, սպառնացել, որ եթե ինքը բակ դուրս չգա, ապա կմտնի տուն և իր աչքի առաջ կսպանի իր երեխաներին:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա 2013 թվականի մարտի 12-ին քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Այս գործով հետագայում որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ մարտի 11-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ստորին ծնոտի հոդախախտով բուժօգնության է դիմել Արմինեն՝ հայտարարելով, որ իրեն բռնաբարել են:

Նույն օրը Արմինեն հաղորդում է տվել, որ ժամը 14-ի սահմաններում իր ծանոթ Հովհաննեսը Նուբարաշենի տարածքում իր մեքենայի մեջ փորձել է իրեն բռնաբարել: Ինքը մի կերպ դուրս է պրծել նրա ձեռքից, բայց նա բռնել է իրեն, ծեծել, կոտրել իր ծնոտը ու, այնուամենայնիվ, բռնաբարել:

Հարուցվել է քրեական գործ բռնաբարության փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը՝ մարտի 11-ին, Հովհաննես Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Մարտի 14-ին որոշում է կայացվել Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավել քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ գործի տվյալների՝ 2013 թվականի փետրվարին Արմինեն ցանկացել է խզել կապը Հովհաննեսի հետ, պահանջել է, որ նա այլևս իրեն չանհանգստացնի:

Չհամակերպվելով Արմինեի հեռանալու մտքի հետ՝ Հովհաննեսը մարտի 11-ին, ժամը 14-ին փողոցում տեսնելով մենակ քայլող Արմինեին, նրան առևանգելու մտադրությամբ մեքենան կտրուկ վարել է նրա ուղղությամբ, արգելակել անմիջապես նրա կողքին, պահանջել, որ Արմինեն նստի մեքենա:

Մերժում ստանալով՝ Հովհաննեսը մեքենայից վերցրել է պտուտակահանը, իջել, պտուտակահանը սեղմել Արմինեի մեջքին, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ նստեցրել մեքենա, ապա շարունակելով հարվածներ հասցնել՝ առևանգել է նրան, տեղափոխել Նուբարաշենի մի ամայի տարածք, բռնության գործադրմամբ մեքենայի սրահում սեռական հարաբերություն է ունեցել Արմինեի հետ, որից հետո, երբ կինը ցանկացել է փախչել, հետապնդել է, նորից ծեծել նրան, պատճառել մարմնական վնասվածքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե Արմինեի հետ մարտի 11-ին պատահաբար է հանդիպել: Արմինեն իր կամքով նստել է մեքենա, փոխադարձ համաձայնությամբ գնացել են Նուբարաշենի մի ամայի տարածք:

Մեքենայի մեջ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, որի ժամանակ Արմինեն իրեն վատ է զգացել և ուշաթափվել:

Նրան ուշքի բերելու համար ինքը մի քանի ապտակ է հասցրել: Ահա թե ինչից է Արմինեն մարմնական վնասվածքներ ստացել: Այնուհետև հենց ինքն էլ իր մեքենայով նրան տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որ Արմինեին բուժօգնություն ցուցաբերեն:

Ինքը Արմինեին չի առևանգել, պտուտակահանով չի սպառնացել, այդ պտուտակահանը մշտապես իր մեքենայի սրահում է՝ մագնիտոֆոնի անսարքությունները վերացնելու համար:

Ամբաստանյալը պնդել է, թե ինքն Արմինեին չի բռնաբարել, իրենք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Տուժողը դատարանում հայտնել է, թե դեպքի օրը ինքը գնում էր վարսավիրանոց:

Հովհաննեսը մեքենայով կտրել է իր ճանապարհը, պտուտակահանով սպառնալով՝ ստիպել, որ մեքենա նստի: Ինքը Հովհաննեսին լավ էր ճանաչում ու վախեցել է, որ նա պտուտակահանը կարող է մտցնել իր մարմինը: Դրա համար մոտեցել է մեքենային:

Հովհաննեսն իրեն հրել է մեքենայի մեջ, դուռը փակել: Ապա մեքենան վարել է Նուբարաշեն: Ճանապարհին մի քանի անգամ հարվածել է իրեն, սպառնացել, որ եթե փախչի, կսպանի իրեն էլ, երեխաներին էլ:

Ճանապարհին Հովհաննեսն իրենից գումար է պահանջել, վերցրել մեկ հատ հազար դրամանոց, մտել խանութ, գնել երկու շիշ գարեջուր ու ծխախոտ:

Մի ամայի տեղ է քշել մեքենան, ստիպել է, որ ինքը գարեջուր խմի: Ինքը հրաժարվել է: Նա մի քանի անգամ հարվածել է իր դեմքին: Հանել է շորերը: Ինքն ուժասպառ է եղել ու չի դիմադրել: Սեռական հարաբերության կեսից խնդրել է դադարեցնել՝ խոստանալով, որ կհանգստանա ու կամովին կտրվի նրան:

Հովհաննեսը հավատացել է: Ինքն իջել է մեքենայից, նստել մի քարի: Երբ Հովհաննեսը գարեջուր է խմել, ինքը դիմել է փախուստի:

Բայց Հովհաննեսը մեքենան վարել է իր հետևից, հասել իրեն, դաժան ծեծի ենթարկել, որի պատճառով իր ծնոտը ծռվել է:

Հովհաննեսը վախեցել է, իրեն նստեցրել մեքենա, գնացել են խանութ: Այնտեղ ջուր է գնել, իր դեմքին լցրել, մոտակա բենզալցակայանում պարտքով բենզին է վերցրել ու աշխատողին ասել, թե իրեն ինսուլտ է խփել: Հետո իրեն տարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ինքը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:

Դատարանում Արմինեն սկզբում պնդել է նախաքննական ցուցմունքը, հետո սկսել է հակասական ցուցմունքներ տալ: Նա ասել է, թե Հովհաննեսին սիրում է, ցանկանում է նրա հետ ամուսնանալ, իր խղճի վրա ծանր է նստում, որ արդեն երրորդ անգամը Հովհաննեսը դատվում է իր պատճառով: Հովհաննեսն իրեն չի առևանգել, չի բռնաբարել, ինքն իր կամքով է նրա մեքենան նստել ու գնացել Նուբարաշեն: Իր կամքով է Հովհաննեսի հետ սեռական հարաբերություն ունեցել: Ընթացքում վատացել է, ուշաթափվել, իրեն ուշքի բերելու համար Հովհաննեսն ապտակներ է հասցրել: Ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, որովհետև իր հարազատները մոտն են եղել, կաշկանդվել է:

Քննիչն էլ իրեն ահաբեկել է, ասել, որ եթե Հովհաննեսի դեմ ցուցմունք չտա, կզանգի Ռուսաստանում գտնվող իր ամուսնուն ու տեղյակ կպահի:

Իսկ տվյալ պահին ամուսինն ու որդին Ռուսաստանում են, ու ինքը որոշել է ճիշտն ասել:

Ինքը Հովհաննեսի համար հանձնուք է տարել ՔԿՀ, ցանկացել է տեսակցել նրա հետ, բայց մերժում է ստացել: Ինքն ու Հովհաննեսը ցանկանում են ամուսնանալ:

Դատարանն անարժանահավատ է գնահատել տուժողի փոփոխված ցուցմունքը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Արմինեին պատճառվել են ստորին ծնոտի հոդախախտ, քթոսկրի կոտրվածք, դեմքի քերծվածքներ, արյունազեղումներ: Նրա առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Փորձագետը պարզաբանել է, որ արձանագրված վնասվածքները բնորոշ են տուժողի դեմքին բռունցքով հարվածելու հետևանքով առաջացած մարմնական վնասվածքներին: Ապտակների դեպքում նման վնասվածքներ չէին առաջանա:

Ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Հովհաննես Հովհաննիսյանին մեղսագրված արարքները, նրան մեղավոր ճանաչել և վերջին հաշվով դատապարտել 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 11-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular