ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապորոժիեի «Մոտոր սիչ»-ը կաշխատի թուրքական ռազմական արդյունաբերության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Ուկրաինան շարժիչներ կմատակարարի թուրքական ATAK-2 նոր հարձակողական ուղղաթիռների համար: Այս մասին ասել է թուրքական ավիատիեզերական արդյունաբերության հեռանկարային պտուտակաշարժիչային մեքենաներ մշակող Turkish Aerospace Industries (TAI) ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը: Ըստ նրա` համապատասխան պայմանագրերն արդեն ստորագրված են: Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել, թե ինչ քանակի և քանի շարժիչի մասին է խոսքը: Միևնույն ժամանակ Կոտիլը Ուկրաինան անվանել է «եղբայրական երկիր» և շեշտել, որ Թուրքիան այսօր այլընտրանք չունի իր շարժիչների համար: Բացի այդ, նա վստահ է, որ պատժամիջոցների ու էմբարգոյի պատճառով ուկրաինացի մատակարարների հետ խնդիրներ չեն առաջանա, ինչպես դա հնարավոր է նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների առկայությամբ արևմտյան երկրների դեպքում: Այն փաստը, որ թուրքերը մտադիր են իրենց խոստումնալից ծանր ուղղաթիռները հագեցնել ուկրաինական շարժիչներով, առաջին անգամ հայտնի է դարձել դեռ մարտի կեսերին: Թուրքական HaberTür հեռուստաընկերության եթերում TAI ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ ATAK 2-ը ուկրաինացի գործընկերներից կստանա երկխցային տուրբոռեակտիվ 2,5 հազար ձիաուժ հզորությամբ շարժիչներ: Այլ մանրամասներ նա չի հայտնել: Ներառյալ այն, թե ո՞ր ուկրաինական ընկերությունն է այդ շարժիչները մատակարարելու Թուրքիա: Այնուամենայնիվ, այդ հարցին կարող է լինել միայն մեկ պատասխան. դա «Մոտոր սիչ» օդանավային շարժիչներ արտադրող գործարանն է, որի շուրջ վերջերս բազմաթիվ նիզակներ են կոտրվել: Ուկրաինայում այն շարժիչ արտադրող միակ ձեռնարկությունն է:

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (CAMTO) տվյալներով նոր ATAK 2 ուղղաթիռը ստեղծում է TAI թուրքական ավիաշինական ասոցիացիան Թուրքիայի զինված ուժերի պատվերով: Մշակումը շարունակվում է 2019 թվականից: Ենթադրվում է, որ ստեղծվելիք ուղղաթիռը կլինի բարձր թռիչքային բնութագրերով մանևրվող հարվածային ուղղաթիռ, որը հագեցած կլինի թիրախի հայտնաբերման, էլեկտրոնային պատերազմի համակարգերի, նավիգացիայի, կապի և սպառազինության ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք ունակ են կրելու մեծ քանակությամբ մարտական ​​բեռ և գործելու դժվար պայմաններում: Փաստացի, ըստ էության, կլինի նույն դասի ուղղաթիռ, ինչպիսիք են ամերիկյան AN-64 «Ապաչին»-ն ու ռուսական Mi-28NM «Գիշերային որսորդ»-ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular